“Շնորհակալ եմ, որ կաս ու իմն ես”` մայրիկի այս խոսքերով է սկսվել Վարդուհի Ալեքսանյանի տարեդարձի օրը: Պարուհի-հաղորդավարուհին դարձել է 31 տարեկան: Նա այս օրերին Միացյալ Նահանգներում է. բազմազբաղ առօրյայից հետո ժամանակն էր հանգստանալու:):
Վարդուհի Ալեքսանյանը
Նշենք, սակայն, որ Վարդուհու` օվկիանոսից այն կողմ այցը նաեւ գործնական է.“Պարարվեստում ունեցած բազմաթիվ ձեռքբերումներիս ֆոնին մի մեծ, տրամաբանական եւ երկար սպասված նախագիծ ունեմ, որի իրականացման նախնական փուլում եմ”- BRAVO.am-ին ասել է նա:
Պարուհին առաջին անգամ է առանց ընտանիքի նշել տարեդարձը: Նրա խոսքով` իր ծննդյան օրերը միշտ տոնել է ուրախ եւ ջերմ մթնոլորտում` մտերիմ ու հարազատ մարդկանց հետ, եւ այս մեկն էլ բացառություն չի եղել.“Անչափ շնորհակալ եմ բազմաթիվ բարեմաղթանքների համար: Այդ խոսքերն ինձ միայն թեւեր են տալիս: Ինքս էլ շնորհավորում եմ բոլոր հոբելյարներին, մեծ հաղթանակներ բոլորիս”:
Վարդուհի Ալեքսանյանը 31-ամյակը նշել է ԱՄՆ-ում
Խոսելով տարեդարձի նվերներից` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դասախոսը նշել է.“Միացյալ Նահանգներ մեկնելուց առաջ ստացել եմ դոցենտի կոչում: Կարծում եմ` տարվա լավագույն ձեռքբերումս է, իսկ տարեդարձիս օրը ընտանիքիս կողմից բանալի եմ ստացել: Թե ինչ կողպեք կբացի այն, կիմանամ Երեւանում”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Վարդուհի Ալեքսանյանի անձնական արխիվից եւ "Շանթ"-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: