×


Վարդուհի Ալեքսանյանը՝ Հունաստանում ընտանեկան հանգստի մասին

Պարուհի Վարդուհի Ալեքսանյանը տարվա ընթացքում առնվազն երկու անգամ փորձում է ընտանիքի հետ հանգստանալ, լավ ժամանակ անցկացնել: Շատ է կարեւորում ընտանեկան հանգիստը: Լիարժեք հանգստանում եւ, ինչո՞ւ չէ, նաեւ մանկության գրկում է զգում իրեն:

Վերջին տարիներին Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած պարուհին ամառային հագիստն անց է կացրել Հունաստանում:

Վարդուհի Ալեքսանյանը՝ Հունաստանում


«Քանի որ մայիսի 28-ին որոշեցի քրոջս ծննդյան առթիվ նվեր անել եւ երկու ամսով Երեւան գալ, նա էլ որոշել էր 7-օրյա հանգիստ կազմակերպել Հունաստանի Ռոդոս կղզում: Ընտանիքով վայելում էինք հանգիստը: Իմ կողմից նախընտրելի հանգստավայր է, քանի որ այն 2019 թվականի ամենամաքուր ափն է ճանաչվել: Ջուրն այնքան մաքուր է, որ երբ մետաղադրամ ենք նետում, պարզ կարող ենք տեսնել, թե որտեղ է»,- BRAVO.am-ին պատմել է Վարդուհին եւ հավելել, որ նախընտրում է ակտիվ հանգիստ: Կարծում է`խառնվածքից է, որ ավելի շատ էքստրիմի սիրահար է: Իրեն փորձել է որոշ էքստրեմալ մարզաձեւերում, սկուտեր քշել եւ լիարժեք վայելել հանգիստը:

Հունաստանն`իր ողջ գեղեցկությամբ ու պատմությամբ առաձնահատուկ տեղ ունի Վարդուհու սրտում:

Վարդուհի Ալեքսանյանը՝ Հունաստանում


«Առաջին անգամ չէի Հունաստանում: Սիրում եմ այդ երկիրը, մաքրությունը, կապույտ ու սպիտակ գույները: Սիրում եմ պանդոկները, որտեղ բուզուկի են նվագում: Իհարկե, նրանց պարային ընդունակութուններով չեմ հիանում, բայց որ կոլորիտային երկիր է, սիրում եմ: Ի վերջո, Օլիմպիական խաղերն այս երկրից են սկիզբ առել: Հետաքրքիր ժողովուրդ են հույները: Ես կասեի`ազատ եւ մի քիչ էլ ալարկոտ: Ավելի շատ սիրում են հանգստանալ, քան աշխատել: Ինձ թվում է, նրանք ծնվել են միայն այդ ամենը վայելելու համար»,- ասել է նա:

Հետաքրքիր ու անմոռանալի պահերից խոսելիս՝ պարուհին նշել է նաեւ, որ ուղեւորությունն առանց արկածների չի անցել. ուշացած թռիչքի պատճառով այլ ուղղությամբ է մեկնել եւ երկու օր ժամանակ վատնել:

Ի դեպ, Վարդուհին մի հետաքրքիր ավանդույթ ունի. ամեն անգամ հանգստի մեկնելիս կամ վեռադառնալիս, մի գիրք պետք է կարդա: Ինքնաթիռում անպայման գոնե մեկ գիրք պետք է բացահայտի: Այս անգամ ընթերցել է Գարի Չապմանի «Սիրո 5 լեզուն» գիրքը, որի անգլերեն տարբերակը վաղուց էր կարդացել: Այս ճանապարհորդությունից դա էլ կհիշի:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Վարդուհի Ալեքսանյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport