Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններ Անի Վարդանյանի ու Վիգեն Թադեւոսյանի առաջնեկի լույս աշխարհ գալու մասին արդեն պատմել ենք: Երջանիկ ծնողներն օրերս կազմակերպել են քառասնօրյա փոքրիկի մկրտության արարողությունը:
Անի Վարդանյանը եւ Վիգեն Թադեւոսյանն՝ իրենց դստեր հետ
«Ի սկզբանե մտածում էինք քառասունքի օրը նաեւ կնքել մեր Յանային: Ժամանակն այնքան արագ անցավ, հասկացանք՝ ունենք մեկ օր մեր ցանկությունն իրականացնելու եւ մեր աղջկան հայ քրիստոնյա դարձնելու համար»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է դերասանուհին:
Յանան մկրտվել է Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ դերասան Աշոտ Հակոբյանի քավորությամբ.«Որոշեցինք, որ մեր հարսանիքի քավորը լինի նաեւ մեր բալիկի կնքահայրը»:
Յանան մկրտվել է դերասան Աշոտ Հակոբյանի քավորությամբ
Անին պատմել է, որ փոքրիկն իրեն շատ լավ է պահել մկրտության ժամանակ, իսկ արարողությունից հետո մտերիմների հետ առիթը նշել են ռեստորաններից մեկում.«Կյանքս իսկապես իմաստավորվել է մեր աղջկա ծննդով. նրա հետ սկսում ու ավարտվում է օրս: Նա մեր երջանկությունն է, շատ են ասում՝ կարծես ձյունիկ լինի, զգացմունքային է, հասկացող ու նուրբ»:
BRAVO.am
Լուսանկարները՝ զույգի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: