×


Վիկա Մարտիրոսյանի խնդրանքն ամուսնուն :)

Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում երեկ պարային մթնոլորտ ու տրամադրություն էր: Բեմում էին “Ամարաս” համույթի պարուհիերը, համերգը վարում էր հաղորդավարուհի Մարի Մինասյանը, որը եւս նախկինում պարել է այս խմբում:

Վիկա Մարտիրոսյանը` դստեր հետ


“Ամարաս”-ի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանի խոսքով՝ հաշվետու համերգի համար կատարել է նոր բեմադրություններ. սաները ներկայացրել են հայկական, վրացական, արաբական, իսպանական, ռուսական, նաեւ հիփ-հոփ պարեր: Առաջին անգամ բեմ են բարձրացել 4 տարեկան փոքրիկները, որոնց հետ պարել ու երգել է նաեւ նրա դուստրը` Նանուլը.“Շատ հուզիչ էր, որ կուլիսներում փոքրիկները լացում էին, բայց բեմ բարձրանալուց հետո կենտրոնացան ու լավ պարեցին”:

Վիկան այս համերգին ետնաբեմում էր` սաների կողքին, միայն ավարտին է բեմ բարձրացել.“Պարելու ցանկությունս մեծ էր, բայց պետք է կառավարեի ողջ համերգը: Ուրախ էի, որ վերջում տեսա հանդիսատեսի ուրախ հայացքները”:

"Ամարաս"-ի համերգին


Վիկայի հոր՝ Աշոտ Մարտիրոսյանի հիմնած “Ամարաս” համույթն այս տարի կնշի 20-ամյակը: Հոկտեմբերին պարային խումբը հոբելյանական համերգով կնշանավորի տարեդարձը Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում.“Բոլորը գնում են հանգստանալու, իսկ մենք պատրաստվում ենք պատասխանատու համերգին: Ինքս եմ զբաղվում ամեն մանրուքով՝ պարուհիների հագուստից, բեմի լուսավորությունից մինչեւ դիզայն ու տեխնիկա, որովհետեւ գիտեմ, թե այսքան տարի ինչպիսի համերգ եմ երազել ստանալ: Լավագույն ընկերուհիներիցս Քրիստինե Պեպելյանն իր հիասքանչ մտքերով օգնում է, որ որակյալ համերգ լինի”:

Մարի Մինասյանը եւ Վիկա Մարտիրոսյանը


Ինչպես պատմել է Վիկան, ընտանիքի անդամներին տեղեկացրել է, որ մինչեւ հոբելյանական համերգն ավելի շատ լինելու է փորձերի դահլիճում եւ խնդրել ըմբռնումով մոտենալ.“Լավ արդյունքի համար պետք է շատ աշխատասեր լինել: Ամուսինս միշտ կողքիս է, որ նպատակս իրականանա: Նա իմ ամեն ինչն է, առաջին խորհրդատուն է. առանց նրա ոչ մի բան չեմ անում թե՛ ընտանիքում, թե՛ աշխատանքում: Չլինելով պարարվեստի ներկայացուցիչ` միշտ մեջքիս ամուր կանգնած է. ուղղակի երջանիկ եմ, որ ունեմ նման ամուսին”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին