×


Վիկա Մարտիրոսյանն ի՞նչ առաջարկ է արել Մարտին Մկրտչյանին :)

Արդեն պատմել ենք, որ Մարտին Մկրտչյանը որոշել է բոլորի Ամանորը շնորհավորել ուրախ, պարային երգով: “Շնորհավոր”-ը կներկայացվի տեսահոլովակով, որի` երեւանյան ռեստորաններից մեկում տեղի ունեցած նկարահանումների հետաքրքիր պահերը ֆիքսել է BRAVO.am-ի լուսանկարիչը: 

Մարտին Մկրտչյանը


“Շնորհավոր” երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, տեսահոլովակի ռեժիսորը` Հրանտ Երիցկինյանը, ոճաբանը` Արայիկ Գաբաջյանը, իսկ պարային ռիթմերն ապահովում են “Ամարաս”-ի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանը եւ խմբի մյուս աղջիկները:

“Ամարաս”-ի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանը եւ խմբի պարուհիները


Մարտինը մեզ հետ զրույցում խոստովանել է, որ Վիկայի առաջարկով առաջին անգամ փորձել է նկարահանումներին պարել.“Մանկուց պարել եմ, բայց այս տարիքում միշտ կաշկանդվում եմ: Թե ինչպես է պարս ստացվել, կերեւա տեսահոլովակի պրեմիերայից հետո ստացած արձագանքներից”:

Չնայած` երգիչն ու  Հրանտ Երիցկինյանը վաղեմի ընկերներ են, այս անգամ հարաբերությունները տեղափոխել են գործնական դաշտ.“Մարտինն առաջարկեց նկարահանել տեսահոլովակը, ես էլ սիրով համաձայնեցի: Բավական հեշտ ստացվեց մեր համագործակցությունը”,-նշել է ռեժիսորը:

Վիկա Մարտիրոսյանը` "Շնորհավոր" տեսահոլովակի նկարահանումներին


Նա պատմել է, որ “Շնորհավոր”-ում նաեւ ձյուն է տեղում, եւ երգչի երկրպագուներին սպասվում է  գունեղ, տաք, պարային եւ լավ տրամադրություն հաղորդող երգ ու տեսահոլովակ, որի պրեմիերան տեղի կունենա Նոր տարվա նախաշեմին:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW