×


“Վիտամինցի” Վաչեն ամուսնության 1-ամյակը կնշանավորի հետաքրքիր ձեւով :)

“Վիտամինցի” Վաչե Թովմասյանը եւ մասնագիտությամբ լրագրող Գայանե Մանուկյանը 2013 թվականի նոյեմբերից ամուսիններ են:): BRAVO.am-ն ուղիղ մեկ տարի առաջ ներկայացրել է զույգի` սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի ունեցած պսակադրությունն ու պատմել խնջույքի մասին:

Գայանե Մանուկյանը եւ Վաչե Թովմասյանը


Հումորիստի կինը մեզ հետ զրույցում նշել է, որ համատեղ կյանքի առաջին հոբելյանը մեծ շուքով չեն նշել.“Երկուսս էլ աշխատանքի էինք, բայց առաջիկայում այս առիթով պատրաստվում ենք մեկնել ճամփորդության Նամիբիա եւ Սիդնեյ”:

Հիշելով հարսանեկան արարողությունը` Գայանեն հայտնել է, որ իր համար ամենատպավորիչը եղել է եկեղեցուց նոր կարգավիճակում դուրս գալու պահը. “Ընտանիք կազմելը լուրջ “աշխատանք” է, ի սկզբանե ունեցած զգացմունքներդ պետք է կարողանաս ամուր պահել: Մեր դեպքում սերը տարեցտարի ավելի ամրանում է, ուղղակի հարաբերությունների ձեւն է փոխվում”:

Գայանե Մանուկյանը եւ Վաչե Թովմասյանը


Գայանեի խոսքով` մեկ տարի համատեղ ապրելուց հետո ինքն ու Վաչեն արդեն պատրաստ են ծնողներ դառնալ.“Երեխա ունենալն Աստծո կամքն է: Ընդհանրապես չենք մտածում, թե առաջնեկն ինչ սեռի երեխա կլինի. ինչպես ճակատագիրը կկամենա”:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Կարեն Հովհաննիսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW