×


“Վիտամինցի” Տիգրանը դստեր 1-ամյակին գունեղ խնջույք է կազմակերպել

“Վիտամինցի” Տիգրանի դուստրը մայիսի 28-ին դարձել է 1 տարեկան, ինչի առթիվ հումորիստն իրենց տան բակում մանկական գունեղ տոն էր կազմակերպել, որի հետաքրքիր պահերը ֆիքսել է BRAVO.am-ի լուսանկարիչը: Մանկական խնջույքին հյուրընկալվել էին զույգի հարազատներն ու ընկերները, այդ թվում՝ Արամ MP3-ը, Գարիկն ու Արմուշն` իրենց կանանց ու երեխաների հետ, Լիդիան եւ Գագոն` փոքրիկ Էդուարդի հետ:

"Վիտամինցի" Տիգրանի դստեր 1-ամյակին


Ռիտայի մեկամյակին ներկա են եղել մուլտհերոսներ, ծաղրածուներ եւ խաղավար, որոնք կարճատեւ անձրեւից հետո միայն կարողացել են զվարճացնել փոքրիկներին դեղինի եւ կապույտի համադրությամբ ձեւավորված բակում, իսկ պատերին փակցված են եղել աղջնակի լուսանկարները:

Ի դեպ, այդ օրը նաեւ Տիգրանի հարազատ քրոջ՝ Հասմիկ ծննդյան տարեադարձն էր. “Մոտ մեկ ամիս նախապատրաստվում էինք, որ երեխաներն իրենց ազատ զգան եւ խաղան: Բակը տոնական ձեւավորելու համար երկու գիշեր չենք քնել, բայց ստացվեց հյուրերին գոհացնել: Մենք շեշտել էինք, որ բոլորն իրենց երեխաների հետ գան: Ավելի քան քառասուն երեխա կար, իսկ նրանց երջանկությունը բատուտն էր: Հատուկ երեխաների համար պատրաստել էինք քաղցր բամբակ, ադի-բուդի, տեղում երեխաները պատրաստում էին պիցցա եւ կրեպներ”,-մեզ հետ զրույցում պատմել է հումորիստը:

"Վիտամինցի" Տիգրանի դստեր 1-ամյակին


1-ամյակի օրը տեղի է ունեցել նաեւ փոքրիկի ատամհատիկի արարողությունը. “Ռիտան միշտ ակտիվ ու աշխույժ է, բայց ատամի դուրս գալու պատճառով տրամադրություն չուներ: Նրա համար երեւի տարօրինակ էր, թե ինչու են այդքան մարդիկ իրեն նայում, փորձում սիրել եւ ուրախացնել: Աղջկաս շուրջը տարբեր առարկաներ էինք դրել, բայց ոչինչ չէր վերցնում, համոզելուց հետո վերցրեց ավտոմեքենայի բանալի: Կմեծանա ու գիտակցելով կընտրի իր մասնագիտությունը, թեեւ իսկապես չէի ցանկանա, որ իմ ոլորտն ընտրեր, բայց ինչ էլ որոշի, իր կողքին կկանգնեմ. թող իր ոլորտում լավագույնը դառնա, որովհետեւ երբեք չի կարելի երեխային երազանքից կտրել”:

Տիգրանը` դստեր հետ


Ինչպես հայնտնել է Տիգրանը, այժմ “Վիտամին” ակումբը դադարի փուլում է, սակայն պատրատվում են նոր եթերաշրջանին.“Հիմա նկարահանումներ չունենք, եթե լինում են հրավերներ, վարում եմ կորպորատիվ միջոցառումներ: Կողմնակի աշխատանքով չեմ զբավում, բիզնես սկսելու մտադրություն դեռ չունեմ”:

BRAVO.am-ը Ռիտային եւ աշխարհի բոլոր փոքրիկներին մաղթում է առողջ եւ անհոգ մանկություն:

BRAVO.am   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW