×


Վրեժ Կիրակոսյանը շուտով կամուսնանա :)

Վրեժ Կիրակոսյանի համար այս աշունը նորություններով ու իրադարձություններով լի է լինելու: “X Factor” երաժշտական հեռուստանախագծի առաջին եթերաշրջանի հաղթող երգիչը շուտով կամուսնանա, նաեւ կներկայացնի դեռեւս 2012 թվականին “Sony Music” ընկերության կողմից Մոսկվայում նկարահանած տեսահոլովակը. “Մտերիմ ընկերներս արդեն դիտել են, պրեմիերան վերջապես կանենք: Հաջորդ տեսահոլովակը կլինի հայալեզու երգի հիման վրա եւ կնկարահանվի Հայաստանում”,-BRAVO.am-ին պատմել է նա:

Վրեժ Կիրակոսյանը


Դասական երգիչը նախագծի ավարտից հետո առ այսօր աշխատում է ժյուրիի անդամ Գիսանե Պալյանի հետ, որը նոր երգեր է գրել նրա համար: Վրեժը նախատեսում է նաեւ մենահամերգ ունենալ.“Հիմա պետք է երաժիշտների խումբը կազմենք: Քանի որ իմ երաժշտական ոճը դասական ու էստրադային է, ցանկանում եմ հետաքրքիր ներկայանալ: Հավանաբար, մինչեւ Նոր տարի համերգը տեղի կունենա երեւանյան ակումբներից մեկում, իսկ գարնանը` համերգասրահում”:

Ստեղծագործական աշխատանքներից զատ Վրեժն այժմ սիրելիի` Արմինեի հետ զբաղված է հարսանեկան նախապատրաստություններով: Նրանք նշանադրվել են այս տարվա փետրվարի 22-ին.“Քույրս ու Արմինեն համակուրսեցիներ են եղել Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, չորս տարի նա շփվել է մեր ընտանիքի հետ, ծանոթ ենք եղել, բայց սկզբում զգացմունք չի եղել: Շատ պատահական ստացվեց, որ սիրահարվեցի ու նրան ասացի այդ մասին. երեւի երկնքից է լինում:)”:

Վրեժ Կիրակոսյանը` սիրելիի հետ


Վրեժն իր սիրելիից մեծ է 8 տարով.“Իմ պատկերացմամբ ընտրյալս պետք է իմ տարիքին կամ մեկ-երկու տարի փոքր լիներ, բայց տարիքային տարբերությունն իր հետաքրքրությունն ունի. ամենակարեւորը միմյանց լրացնում ենք”:

Երգչի խոսքով` հարսանիք կազմակերպելն առաջին հայացքից հեշտ, բայց բավական դժվար գործընթաց է.“Գարնան ամիսներից պատրաստվում ենք, դեռ անելիքներ ունենք: Թեեւ ինձ համար խնջույքն ավելորդ է. հարսանիքն ավարտվում է պսակադրությամբ, բայց բարեկամների հետ ռեստորանում կնշենք մեր ուրախությունը: Ավելի շատ կենտրոնացած եմ երաժշտության վրա, մեր հարսանիքին ռաբիսի փոխարեն կհնչի ազգագրական երաժշտություն: Աշուղական ու ժողովրդական շատ լավ երգեր ունենք, որոնց ներքո կարող ենք պարել եւ ուրախանալ”:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի, “Շանթ TV”-ի եւ Վրեժ Կիրակոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW