Մարիամ Մելիքյանը երեկ` մայիսի 22-ին, դարձել է 23 տարեկան: “Yere1” հեռուստանախագծի դերասանուհին BRAVO.am-ին ասել է, որ ամեն տարի անհամբեր սպասում է իր ծննդյան օրվան:): Հոբելյարն այս անգամ մտերիմներին հրավիրել էր կարաոկե-ակումբ, որտեղ իրեն երգեր են նվիրել ու գեղեցիկ անակնկալներ մատուցել, իսկ մեր լուսանկարիչը ֆիքսել է երեկոյի հետաքրքիր պահերը:
Մարիամ Մելիքյանը նշել է 23-րդ տարեդարձը
Երեկույթին ներկա են եղել Տաթեւիկ Ադումյանը, Լիլուն, Լիկա Սալմանյանը, դիզայներ Ալիսա Հարությունյանը, երգահան Արման Անտոնյանը եւ այլք.“Անկախ այն հանգամանքից, թե ինչ մասշտաբով եմ նշում, ուշադրություն եմ դարձնում ամեն մանրուքի: Հատուկ ընտրել էի փոքր վայր, որ ի սրտե պարենք եւ ուրախանանք: Ընկերներս կարողացան իմ տրամադրությունը բարձրացնել ու ինձ ուրախացնել”,- ասել է Մարիամ Մելիքյանը:
Նախորդ տարի` 22-ամյակին, նա իր զգեստի եւ տորթի գույներն ընտրելիս նախապատվությունը տվել էր սպիտակ-ոսկեգույն համադրությանը, իսկ այս անգամ` սեւ-ոսկեգույն երանգներին:):
Մարիամ Մելիքյանը եւ Լիլուն
Հոբելյարին առաջիններից մեկը շնորհավորել է կրտսեր եղբայրը, որը ժամանակավորապես բնակվում է արտերկրում, իսկ կեսգիշերին նրան բարեմաղթանքներ են հղել ընկերներն ու հարեւանները.“Մեր բազմահարկ շենքի բակում բղավում էին. “Շնորհավոր, շնորհավոր…”, իսկ բարձրանալիս ոգեւորված այնքան էին թռվռացել, որ բավական երկար ժամանակ մնացել էին վերելակի մեջ, բայց, ի վերջո, հասան մեր տուն, եւ ուրախ մթնոլորտում գիշերը նշեցինք:)”:
Մարիամ Մելիքյանի ծննդյան տարեդարձին
Մարիամը ծնվել է Հայաստանում, սակայն նրա մանկության տարիներն անցել են Ուկրաինայում` Խարկովում, որտեղից հիշողություններ ունի.“Երբ փոքր էի, հայրս մեծ շուքով նշում էր ծնունդս: Նրա մահվանից անցել է 13 տարի, ցավոք, իմ կողքին չէ, բայց նրա օրինակով փորձում եմ լավ նշել եւ օրս տոն դարձնել”:
“Yere1”-ի դերասանուհին մեզ հետ զրույցում հայտնել է, որ հումորային ծրագրի նկարահանումները մեկ տարով դադարեցվել են, իսկ ինքն ընդգրկվել է նոր նախագծում.“Քանի դեռ նախապատրաստական փուլն է, փակագծերը չեմ կարող բացել, միայն կասեմ, որ կրկին կլինեմ հաղորդավարուհու դերում”:
Մարիամ Մելիքյանը
BRAVO.am-ը շնորհավորում է Մարիամ Մելիքյանին` մաղթելով երջանկություն եւ ստեղծագործական հաջողություններ:):
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: