Տաթեւիկ Ադումյանի ցանկություններից մեկն օրեր առաջ իրականացրել է BRAVO.am-ը:): Դերասանուհուն սեւազգեստ հարսի կերպարում լուսանկարել ենք Սեւանում:
Տաթեւիկ Ադումյանը
BRAVO.am-ի լուսանկարիչ Արգինե Մինասյանն առաջին անգամ էր Տաթեւիկի հետ աշխատում եւ տպավորվել է 21-ամյա դերասանուհու` ֆոտոօբյեկտիվի առջեւ լիովին կերպարի մեջ մտնելու վարպետությունից, ինչպես նաեւ նկարահանմանը վերաբերող ամեն դետալին ուշադրություն դարձնելու հանգամանքից:
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի այս տարվա շրջանավարտն այժմ նկարահանվում է “Հարազատ թշնամի” հեռուստասերիալում: Նա խոստովանել է` պարբերաբար աշխատելով տեսախցիկների հետ, շատ էր կարոտել լուսանկարահանման ընթացքը եւ իր աշխատանքից հաճույք է ստացել:
Սեւանի թերակղզում եւ լճի ափին սեւազգեստ հարսի ֆոտոսեսիայի ականատեսները ոչ միայն հետաքրքրվում էին, թե ինչ նկարահանումներ են, այլեւ հարցնում էին` ինչո՞ւ սեւ զգեստ եւ որտե՞ղ է փեսան… :)
Հարսանեկան սպիտակ զգեստ ես արդեն կրել եմ ամուսնանալիս, իսկ սեւազգեստ հարս ոչ բոլոր աղջիկները կհամաձայնեն լինել: Կարծում եմ` կանանց մեծ մասը փոքր տարիքում գոնե մեկ անգամ իրեն պատկերացրել է հարսի ճերմակ քողով ու զգեստով, ես էլ բացառություն չեմ եղել: 2012-ի ամռանը, երբ պետք է ընտրեի իմ հարսանեկան զգեստը, երկար ժամանակ երկմտում էի… Ի վերջո, Երեւանի խանութ-սրահներից մեկում գտա մոտավորապես իմ պատկերացրած հարսի շորը: Իսկ սեւ զգեստս ուզում էի, որ կրկնվող չլիներ, այդ պատճառով վստահեցի մասնագիտությամբ դիզայներ ընկերուհուս:
Տաթեւիկ Ադումյանը
Համարձակ քայլերից չեմ վախենում եւ իրարից կտրուկ տարբերվող կերպարներ եմ սիրում: Ադրենալին էի ստանում` ուժեղ քամու եւ էքստրեմալ պայմաններում նկարվելով, ինչպես նաեւ լուսանկարչին տալով կադրին անհրաժեշտ էմոցիաները: Իրականում, հեշտ չէր բարձրակրունկ կոշիկներով քարերի վրա բարձրանալ ու հարմար տեղավորվել, բայց այս կերպարում ինձ լավ էի զգում:):
Լուսանկարչի աշխատանքից հաճելիորեն զարմացած եմ. չէի ակնկալում, որ 17 տարեկան աղջիկը կարող է ստանալ այս արդյունքը: Թիմային աշխատանքի շնորհիվ վերջնարդյունքն ինձ դուր է գալիս: Կերպարային ֆոտոշարք վաղուց` մոտ 4 տարի չէի ունեցել, միգուցե դա էր պատճառը, որ երբ քողը գեղեցկության սրահում մազերիս ամրացրին, ուզում էի ֆոտոօբյեկտիվի առջեւ աշխատել, շատ էի կարոտել այդ պրոցեսը:
Տաթեւիկ Ադումյանը
Ես որոշել էի հարսանեկան սեւ զգեստ կրել եւ այդպես էլ վարվեցի… Միգուցե իմ այս քայլը տարօրինակ համարեն, բայց ուզում էի զգալ եւ արտահայտել սեւ հարսի հոգեվիճակը:
Զգեստի եւ զարդերի հեղինակ` Լուսինե Տարախչյան
Դիմահարդար` Ագա Քանքանյան
Վարսահարդար` Նանա Ղազարյան
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Արգինե Մինասյանի/BRAVO.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: