Ապրիլի 24-ը «Cinema Star» կինոթատրոնների ցանցի կառավարիչ Տաթեւիկ Կարապետյանի ծննդյան օրն էր: Նրա համար, պարզվում է, տարեդարձին ամենակարեւորը ոչ թե իրեն մատուցված նվերներն են, այլ այն բարի գործերը, որոնք ինքը կարող է անել:
Տաթեւիկ Կարապետյանը
Այս անգամ նա որոշել է օգնել մարդկանց փոխել իրենց ճակատագիրը եւ նոր կյանք սկսել: Տաթեւիկի շնորհիվ Գյումրում 8 ընտանիք վերջապես կարող են մոռանալ սարսափելի կյանքը վագոն-տնակներում: Տասնյակ մարդիկ սկսում են ապրել նորմալ պայմաններում՝ հարմարավետ բնակարաններում:
Տաթեւիկ Կարապետյանն իր տարեդարձին բնակարան է նվիրել Գյումրիում վագոն-տնակում ապրող 8 ընտանիքի
Սոցիալական ցանցերում Տաթեւիկին տարեդարձի առթիվ շնորհավորելիս չեն մոռանում նաեւ շնորհակալություն հայտնել կարեւոր նախաձեռնության համար.«Այս մարդկանց երազանքներն իրականացել են քո շնորհիվ: Երջանկություն ենք մաղթում եւ շնորհակալ ենք, որ երիտասարդ տարիքում քո ավանդն ունես երկիրն ավելի բարի, գեղեցիկ եւ մարդկային դարձնելու հարցում»,- գրել է օգտատերերից մեկը:
BRAVO.am
Լուսանկարները՝ Թերեզա Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: