×


Տաթեւ Սարգսյանը միացել է «Ֆուլ Հաուս»-ի թիմին :)

Տեւական դադարից հետո Տաթեւ Սարգսյանը վերադառնում է եթեր: Նրա խաղին հեռուստադիտողը հնարավորություն կունենա հետեւել «Ֆուլ Հաուս» սիթքոմի եւ նոր՝ «Դեպի վայրէջք» սերիալի շրջանակում: Նոր դերերի մասին դերասանուհին առաջինը պատմել է BRAVO.am-ին՝ անդրադառնալով նաեւ դադարի դրական կողմերին եւ Մերի Հակոբյանի ու Շուշան Երիցյանի հետ իր ընկերությանը:

Տաթեւ Սարգսյանը


«Չեմ ափսոսում»

Կյանքում պահեր են լինում, երբ թվում է՝ ամբողջ աշխարհը լռում է, եւ որքան էլ բարձր ճչաս, միեւնույն է, պատասխան արձագանք չկա: Ժամանակ անց հասկանում ես՝ որքան կարեւոր էր այդ լռությունը, որպեսզի սովորես ինքդ քեզ լսել: Ոչ մի կերպ չեմ կարողանում անուն տալ այդ դադարին, բայց օր է գալիս, երբ լսում ես ներքին ձայնիդ ու ասում՝ «շնորհակալ եմ»: Երբ մարդը հստակ ասում է այդ բառը, ամեն ինչ փոխվում է: Միայն պետք է լինել ամեն քայլին հետեւողական: Օր օրի էլ ավելի շատ եմ սկսում սիրել կյանքի դեպքերի հերթականությունը, էլ ավելի վստահ եմ քայլում, թեկուզ ուշ սովորեցի քայլել:

Վստահ կարող եմ ասել՝ չեմ ափսոսում այն չորս տարվա համար, որ եթերում չէի, չէի նկարահանվում: Ես միշտ եղել եմ ճիշտ վայրում եւ հնարավորություն ունեցել վերցնել լիքը բաներ, որ չէի գտնի ամենահաջողակ կերպար կերտելու փուլում: Գուցե հիմա ունեմ շատ ավելի կոլորիտ՝ ինձ ներկայացնելու եւ տպավորելու: Իհարկե, կդատի հեռուստադիտողը:

Տաթեւ Սարգսյանը


«Նրանք գունավորեցին իմ կյանքը»

Անպայման ուզում եմ նշել, որ իմ առօրյայի երանգները վառ գունավորեցին ինձ համար առանձնահատուկ երկու անձնավորություն՝ Շուշան Երիցյանն ու Մերի Հակոբյանը: Նրանք, իմ կյանք գալով, բերեցին պարզություն, լուսավորություն եւ անկեղծություն: Մերիին հինգ տարի է՝ ճանաչում եմ, մետրիմ ընկերուհիներ ենք եղել, բայց իրար չհասկանալու պատճառով դադարեցրել էինք շփումը: Իսկ այժմ շատ ուրախ եմ, որ մեզ միմյանց կապող թելը չէր կտրվել, ու ավելի ամուր ենք այն կապել: Իսկ Շուշանն այնպիսի մոգական եւ ձգողական ուժ ունի, որը շատ կարճ ժամանակահատվածում մեզ հարազատ մարդիկ դարձրեց: Կարծես, երեքով միմյանցից կախվածության մեջ լինենք:): Ասում են՝ երբ բախտն առանձնապես բարեհաճ է մարդու նկատմամբ եւ ուզում է շնորհել աշխարհում մեծագույն երջանկությունը, նրան հավատարիմ ընկերներ է տալիս:

Տաթեւ Սարգսյանը


«Ես եւ Մերին երազում էինք»

Շատ ավելի մեծ երջանկություն է, երբ աշխատում ես ընկերուհիներիդ հետ: Տարիներ առաջ ես եւ Մերին երազում էինք նույն նախագծում հանդես գալու եւ ընկերուհիներ խաղալու մասին, ինչն իրականություն է դարձել ռեժիսոր Ելենա Արշակյանի նոր՝ 25 մասանոց «Դեպի վայրէջք» սերիալի շնորհիվ: Շատ ուրախ եմ, որ այս անգամ դրական կերպար եմ մարմնավորում: Դադարից հետո շատ էի կարոտել նկարահանման ընթացքը: Ինձ համար փորձ ձեռք բերելու եւս մեկ եւ շատ կարեւոր հնարավորություն է, քանի որ աշխատում եմ պրոֆեսիոնալ անձնակազմի հետ. ջանք ու եռանդ չեն խնայում՝ իրենց գործը հնարավորինս լավ կատարելու, ինչը մեծ խթան է էլ ավելի ոգեւորությամբ կերտել վստահված կերպարը:

««Ֆուլ Հաուս»-ում լիցքավորվեցի»


Այս շրջանում նկարահանվել են նաեւ «Ֆուլ Հաուս» սիթքոմի այս եթերաշրջանում: Հուսամ՝ հեռուստադիտողը կհավանի իմ մասնակցությունը: Անձնակազմի հետ աշխատելիս մեծ բավականություն ստացա եւ դրական էմոցիաներով լիցքավորվեցի: Մարդ ամենուր փնտրում է, թե որտեղից կարող է ոգեշնչվել հետագա քայլերի համար, եւ այս նախագիծը նման դեպքերից մեկն էր:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Հագուստը՝ Ռիտա Մարկարյանի
Լուսանկարահանումն իրականացրել ենք «Grammy» սրճարանում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW