×


Տաթեւ Սարգսյանն` իր եւ Ռաֆայել Երանոսյանի հարաբերությունների մասին

Խոսակցություններ են տարածվել, թե սերիալային դերասանուհի Տաթեւ Սարգսյանը հանդիպում է  Կամերային թատրոնի դերասան Ռաֆայել Երանոսյանի հետ, իսկ պատճառն այն է, որ նրանց վերջին շրջանում հանրային վայրերում միասին են նկատում:

Ռաֆայել Երանոսյանն ու Տաթեւ Սարգսյանը


BRAVO.am-ի հետ զրույցում Տաթեւը հերքել է հավանական սիրային կապի մասին լուրը.“Ռաֆայել Երանոսյանն իմ ամենամտերիմ ընկերն է: Նրա նման կամեցող, հասկացող մարդիկ քիչ են: Այո, շատ միջոցառումների ներկայանում ենք միասին, գուցե դրա համար են մտածում, թե սիրող զույգ ենք: Իրականում նման բան չկա. պարզ, անկեղծ եւ ընկերական հարաբերություն է: Իմ սիրտն ազատ է”:

Տաթեւ Սարգսյանը


“Ընտրյալներ”-ից հետո այս շրջանում նա հեռուստաէկրանին չի հայտնվում, բայց նշում է` իր համար առաջնային նպատակ է որպես դերասանուհի կայանալը.“Այս սերիալը հեռուստատեսային երրորդ նախագիծն էր, որին մասնակցեցի: Ցավոք, շուտ ավարտվեց: Ուրախ եմ եւ հպարտ, քանի որ բախտ ունեցա նկարահանվել վաստակավոր դերասան Հարություն Մովսիսյանի հետ: Անսպասելի էր նկարահանման առաջին իսկ օրը գովասանքի խոսքեր լսել նրանից: Նման դերասանի հետ խաղալու ընթացքում մեծ փորձ ես ձեռք բերում”:

Տաթեւ Սարգսյանի խոսքով` շուտով կրկին կհայտնվի եթերում: 

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Տաթեւ Սարգսյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW