Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում օրերս տեղի է ունեցել Լիլիթ Կարապետյանի որդու մկրտության արարողությունը: Հինգուկես տարեկան Կարենի կնքահայրը երգիչ Սարգիս Ավետիսյանն է, կնքամայրը` երգչուհի Լիլուն: Լիլիթը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ տղային մկրտելու որոշումը կայացրել է շատ հապճեպ:
Լիլուն, Լիլիթ Կարապետյանը` որդու հետ եւ Սարգիս Ավետիսյանը
“Հիմա չէի կնքի որդուս, եթե 5 օր առաջ տարօրինակ հեռախոսազանգը չլիներ: Անհայտ մի տղա, ով ներկայացավ որպես երկրպագու եւ հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, զանգահարել էր ասելու, որ անպայման կնքեմ որդուս: Իմ բնավորության համաձայն` խուճապի մատնվեցի, մտածեցի` սխալվել են, սկայան նա վստահ պնդեց, որ պետք է շտապ կնքել”,-մեզ հետ զրույցում ասել է երգչուհին:
Խոսելով կնքահոր եւ կնքամոր ընտրությունից` Լիլիթը նշել է, որ Լիլուն եւ Սարգիսն իր գործընկերներն են եւ զգացել է նրանց անկեղծ սերն ու համակրանքը որդու հանդեպ. “Հաջորդ օրն անհանգստացած ներկայացա աշխատավայր, պատմեցի հեռախոսազանգի մասին եւ հայտնեցի, որ ցանկանում եմ իրագործել իմ եւ ընտանիքիս համար կարեւոր այդ քայլը: Իսկ որդիս հաճախ է լինում այն ժամանցի վայրում, որտեղ երգում ենք, եւ զգացել եմ գործընկերներիս լավ վերաբերմունքը”:
Լիլուն եւ Սարգիս Ավետիսյանը դարձել են Լիլիթ Կարապետյանի որդու կնքամայրն ու կնքահայրը
Արարողությանը ներկա են եղել երգչուհու մտերիմները.“Քանի որ որոշումը հապճեպ էր, հատուկ հրավերք չի եղել: Բացի այդ, չեմ կարեւորում ճոխությունն ու “քեֆ” ասվածը: Ինձ համար առաջնայինը կնունքն էր”:
Լիլիթ Կարապետյանը նշել է, թե որդու մկրտությունից հետո խաղաղվել է.“Կարծում եմ`շատ կարեւոր քայլ է ցանկացած մարդու կյանքում: Իմ եւ եղբորս մկրտության խաչերի` մեր տնից անհետանալուց հետո շատ հետեւողական եմ այդ հարցում”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լիլիթ Կարապետյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: