Մի քանի օրից Երեւանը կրկին կվայելի Տիգրան Համասյանի հնչեցրած երաժշտությունը, սակայն հոկտեմբերը ջազ-դաշնակահարի կյանքում արդեն իսկ նշանավորվել է կարեւոր մեկ այլ` այս անգամ անձնական բնույթի իրադարձությամբ:):
Տիգրան Համասյանը
BRAVO.am-ի հավաստի տեղեկություններով` տաղանդավոր երաժիշտն օրերս նշանադրվել է: Տիգրանի ընտրյալը Ելենա անունով մի աղջնակ է Երեւանից: Թեեւ դաշնակահար-կոմպոզիտորը նախընտրում է անձնական կյանքի մանրամասներով հանրության հետ չկիսվել, կփորձենք առաջիկայում ներկայացնել նրանց սիրո պատմությունը:
Տիգրան Համասյանի սիրելին` Ելենան
Շնորհավորում ենք գեղեցիկ զույգին` մաղթելով երջանկություն եւ հարատեւ սեր:):
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: