Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում այսօր կայացած «Black Star»-ի համերգն անսպասելի ավարտ ունեցավ։ Թեեւ այն սկսվեց շուրջ մեկուկես ժամ ուշացումով, հանդիսատեսն անհամբեր սպասում էր ռուսական շոու-բիզնեսի հանրահայտ կատարողներին։
«Black Star»-ի երեւանյան համերգին
Սկզբում բեմում էր հայազգի երգչուհի Քրիստինա Սի-ն, այնուհետեւ L’One-ը։ Համերգասրահը լեփ-լեցուն էր, մուտքի մոտ շատերն առանց տոմսերի փորձում էին ներս անցնել։ Հանդիսականների մեծամասնությունը երիտասարդներ ու պատանիներ էին, որոնք անխնա պարում, բղավում ու ձայնակցում էին երգիչներին։ Ընդմիջումից հետո էներգիայի նոր ալիքով բեմում էր Մոտը, ով էլ ավելի թեժացրեց համալիրում տիրող մթնոլորտը։
«Black Star»-ի երեւանյան համերգին
Երկրպագուներն անհամբեր սպասում էին օրվա աստղին՝ Տիմատիին, արդեն ժամը 00:30-ի սահմաններում «Black Star»-ի անդամներից մեկը հայտարարեց, որ տեխնիկական պատճառներով ռեփերը չի կարող ելույթ ունենալ, նշեց, որ գնած տոմսերը պահպանեն, որպեսզի դրանցով հետագայում կարողանան մասնակցել հետաձգված համերգին: Սկզբում ներկաներին թվաց, թե կատակ է, բայց վայրկաններ անց խառնաշփոթ սկսվեց. հիասթափված հանդիսականները շշեր էին նետում դեպի բեմ։
«Black Star»-ի երեւանյան համերգին
BRAVO.am-ը կուլիսներում փորձեց պարզել եղելությունը, տարբեր վարկածներ էին շրջանառվում, բայց բոլորը նշում էին, որ լուրջ պատճառ է եղել։ Տիմատին էլ իր «ինստագրամյան» էջում տեսաուղերձ է հրապարակել` ներողություն խնդրելով կատարվածի համար եւ կրկին շեշտելով, որ համերգը չի չեղարկվել, այլ հետաձգվել է: Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: