×


Փարիզն Ազնավուրին չի մոռանում. նրա ծննդավայրում տեղի կունենա բացառիկ համերգ

Հուլիսի 1-ին կլինի ուղիղ 9 ամիս, ինչ մաեստրոն հեռացել է կյանքից, սակայն Փարիզն այդ օրը ոչ թե տարելից կնշի, այլ եւս մեկ անգամ կտոնի նրա 95-ամյակը: Ճանաչված արտիստները կհամախմբվեն «Théâtre du Gymnase» համերգասրահի բեմում՝ հարգանքի տուրք մատուցելու եւ ազնավուրյան տոնի վերածելու նրա տարեդարձը՝ ի շահ «Ազնավուր» հիմնադրամի:

Համերգին ներկա կլինի Ազնավուր ընտանիքը:

Լեգենդար արտիստն իր կենդանության օրոք մշտապես ընտանեկան միջավայրում էր տոնում տարեդարձը, հետմահու, սակայն, նշում են ողջ աշխարհում: Իսկ այս աննախադեպ համերգի ընթացքում անակնկալներ են սպասվում. ելույթ կունենա երգչի դուստրը՝ Սեդա Ազնավուրը: Երգչուհին երգարվեստում ակտիվ չէ, սակայն այս անգամ բացառություն կանի՝ հորը հարգանքի տուրք մատուցելու համար:

Երեկոյին մասնակցելու է մի ողջ «աստղաբույլ», հայ եւ ֆրանսիացի արտիստներ՝ Եսայի Ալթունյան, Նառա Նոյան, Ժոանա Մենդիլ եւ այլք:

Ազնավուրյան համերգին ելույթ կունենա նաեւ հայտնի դերասան-երգիչ Վարդան Պետրոսյանը, ինչպես նաեւ վերջին 10 տարիներին Ազնավուրին նվագակցող դաշնակահար Էրիկ Բերշոն:

«Քեզ համար, Ազնավուր» խորագիրը կրող միջոցառումը կանցկացվի Ֆրանսիայում ՀՀ դեսպանության բարձր հովանու ներքո:

Տեքստը՝ Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանի/Bravo.am-ի թղթակիցը Փարիզում/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport