Ամիսներ առաջ առաջին անգամ մայրացած ռեալիթի-շոուների թագուհի Քիմ Քարդաշյանը վերջին օրերին չի դադարում կիպ գրկող հագուստներ կրել` այդ կերպ հանրությանը ցուցադրելով հղիությունից հետո վերականգնած կառուցվածքը:):
Քիմ Քարդաշյանը
Նիհարել ցանկացողների հետ իր հաջողության գաղտնիքով նա կիսվել է “Թվիթեր”-ում` գրելով, որ քաշը նվազեցրել է Ատքինսի սննդակարգի շնորհիվ.“Այն ինձ շատ է դուր գալիս’’:
Քարդաշյանի մտերիմները պատմել են, որ նորաթուխ մայրիկը շատ է ուտում մրգեր, պանիր, բանջարեղեն, նաեւ ավոկադո եւ ընկույզ.“Նա շարունակում է կրծքով կերակրել բալիկին եւ պետք է առողջ սննդակարգ պահպանի”:
Քիմ Քարդաշյանը
Հիշեցնենք, որ Նորթը ծնվել է հունիսի 15-ին, եւ Քիմն այս չորս ամսվա ընթացքում նիհարել է 13 կիլոգրամ: Դրան նպաստել են նաեւ մարզումները:
BRAVO.am
Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: