“True Reflection’’, այսպես է կոչվում Քիմ Քարդաշյանի թողարկած հերթական օծանելիքը, որի շնորհանդեսին ռեալիթի-շոուների հայազգի աստղը ներկայացել է մայրիկի՝ Քրիս Ջենների հետ: Միջոցառումն իր բնական ընթացքի մեջ է եղել, երբ հանկարծ սկսել են “ռմբակոծել” գեղեցկուհուն:):
Քիմ Քարդաշյանը դարձել է ալյուրե ռումբի զոհ:)
Այո, Քիմը դարձել է ալյուրե ռումբի զոհ: Նա կաշվե սեւ տաբատով է եղել, վառ կապույտ վերնաշապիկով եւ սեւ բաճկոնով: Հագուստի նման ընտրությունը, ինչպես տեսնում եք լուսանկարներում, չարագործի օգտին էր:):
Միջադեպի ականատեսներից մեկը հետեւյալն է պատմել.“Քիմը հարցազրույց էր տալիս, երբ երիտասարդ մի ասիացի դուրս թռավ կարմիր գորգի վրա, ինչ-որ բան ասաց Քիմին ու ալյուրը լցրեց աղջկա գլխին: Քարդաշյանը շոկի մեջ էր, անվտանգության ծառայողները արագ դուրս հանեցին նրան’’:
Քիմ Քարդաշյանը դարձել է ալյուրե ռումբի զոհ
Հավաքարարները մաքրել են կարմիր գորգը, շնորհանդեսի վայր են ժամանել նաեւ ոստիկաններ, սակայն դեռեւս անհայտ է՝ հաջողվել է ձերբակալել չարագործին, թե ոչ: Նշենք, որ դեպքից կես ժամ անց Քիմը վերադարձել է հյուրերի ու լրագրողների մոտ՝ ուրախ ժպտալով եւ “ալյուրազերծված’’:): Միջոցառումից հետո Քիմը “Թվիթեր”-ի իր էջում շնորհակալություն է հայտնել հյուրերին, բայց բառ անգամ չի գրել ալյուրոտ պատմության մասին:
Քիմ Քարդաշյանը քույրերի հետ ներքնազգեստի նոր հավաքածու է ներկայացրել
Ի դեպ, Քարդաշյան քույրերն այժմ զբաղված են ներքնազգեստների իրենց նոր հավաքածուի գովազդով: “Kim Kardashian Intimates” հավաքածուն արդեն հասանելի է քույրերի “արվեստի’’ երկրպագուների համար:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` hollywoodreporter.com
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: