×


Քիմ Քարդաշյանը հղի է :)

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը սպասում են իրենց առաջնեկին: Այս մասին հայտարարել է ռեփերը Ատլանտիկ Սիթիում տեղի ունեցած համերգի ժամանակ` հավելելով, որ շնորհավորում է իր “ապագա մայրիկին” եւ այս իրադարձությունը համարում ամենահրաշալին իր կյանքում:):

Քանյե Ուեսթը եւ Քիմ Քարդաշյանը


Արտասահմանյան մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ, ռեալիթի-շոուների հայազգի աստղը հղիության երրորդ ամսում է, ինչի մասին Քարդաշյանների ընտանիքը լռում էր այս ընթացքում:

Քանյե Ուեսթը եւ Քիմ Քարդաշյանը


Քլոյե Քարդաշյանը “Թվիթեր”-ի իր էջում գրել է, որ շատ դժվար է գաղտնիք պահել, երբ այդքան մեծ ընտանիք ունես, հատկապես, երբ չափազանց ուրախ ես:): Քույրերից Քորթնին էլ խոստովանել է, որ չէր համբերում, թե երբ կկարողանա ամբողջ աշխարհին պատմել այս երջանկության մասին: 

BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW