×


Քիմ Քարդաշյանի նոր տիտղոսն ու խոստովանությունը :)

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը, Նիկոլ Շերզինգերը, Կառա Դելվինը, Ռիտա Օրան, Ջեսի Ջեյը, Ֆարել Ուիլյամսը, Քոլին Ֆիրթը, Դեւիդ Գանդին, Ջերարդ Բաթլերը, Ռինգո Սթարը եւ այլ հայտնիներ երեկ Լոնդոնում մասնակցել են “GQ” ամսագրի “Տարվա մարդ” ամենամյա մրցանակաբաշխությանը:

Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը


Երեկոյի ընթացքում 23 մրցանակ է շնորհվել տարվա ընթացքում տարբեր ոլորտներում ձեռքբերումներ գրանցած հայտնիներին: “Տարվա կին” անվանակարգում հաղթել է ռեալիթի-շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը: Նա ցանկալի տիտղոսին արժանանալու համար շնորհակալություն է հայտնել ինչպես “GQ”-ի անձնակազմին, այնպես էլ ռեփեր Քանյե Ուեսթին.“Հենց ամուսնուս շնորհիվ ամեն օր ինձ տարվա կին եմ զգում”,-նշել է նա:

Կառա Դելվինը


“Տարվա դերասան” է դարձել Բենեդիկտ Կամբերբետչը, “Տարվա դիզայներ”-ը Քրիստոֆեր Բեյլին է, “Ամենաոճային մարդ” կոչմանն արժանացել է Դուգլաս Բութը, “Տարվա գրող”-ը Մայքլ Լյուիսն է, “Տարվա մարզիկ”-ը` Լյուիս Հեմիլթոնը:

Քոլին Ֆիրթը` կնոջ հետ


Գլխավոր` “Տարվա մարդ” տիտղոսը շնորհվել է դերասան Քոլին Ֆիրթին, “Տարվա կատակերգու”-ն Ջոն Բիշոփն է, “Տարվա լեգենդ”-ը` Վան Մորիսոնը, “Տարվա հումանիստ”-ը` Ռինգո Սթարը, “Տարվա խորհրդանիշ”-ը` Իգգի Փոփը, “Տարվա կատարող” անվանակարգում էլ հաղթել է Ֆարել Ուիլյամսը:

BRAVO.am
Աղբյուրը` GQ

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW