×


Քիմ Քարդաշյանն ընտանիքի հետ այցելել է Գեղարդի վանք

Քիմ Քարդաշյանը Երեւանում մի շարք վայրեր այցելելուց հետո այսօր երեկոյան ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի, դստեր` Նորթի եւ քույրիկի` Քլոե Քարդաշյանի հետ այցելել է Գեղարդի վանք:

Քարդաշյանն ընտանիքի հետ այցելել է Գեղարդի վանք


Աստղային հյուրերին դեպի վանքային համալիր է ուղեկցել նրանց հետ Հայաստան ժամանած նկարահանող խումբը, եւ Գեղարդի վանքի տարածքում իրականացված նկարահանումները եւս կցուցադրվեն “Keeping Up With the Kardashians” ռեալիթի-շոուի շրջանակում:

Քանյե Ուեսթը, Քիմ Քարդաշյանը եւ փոքրիկ Նորթը` Գեղարդի վանքում


Ինչպես արդեն հայտնել ենք, Քարդաշյանները ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ նշել են, որ նախատեսում են շրջել Հայաստանի պատմական տարբեր վայրերով` պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու եւ նախնիների հայրենիքը բացահայտելու նպատակով:

Քարդաշյանն ընտանիքի հետ այցելել է Գեղարդի վանք

BRAVO.am
Լուսանկարները` Ֆոտոլուրի, Splash News-ի, AFP-ի եւ AP-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW