×


Քիմ Քարդաշյան VS Քեյթ Միդլթոն. նորաձեւ “կռիվ”:)

Քիմ Քարդաշյանին եւ Քեյթ Միդլթոնին համեմատելու առիթները կարծես թե քիչ չեն. նրանք հայտնի են գրեթե ամբողջ աշխարհում, երկուսն էլ նախորդ տարվա դեկտեմբերին հայտարարեցին, որ հղի են եւ հուլիսին կմայրանան: Քիմը ռեալիթի շոուների թագուհին է, Քեյթը` Մեծ Բրիտանիայի թագուհու հարսը: Քիմի առաջնեկի հայրը միլիոնատեր ռեփեր Քանյե Ուեսթն է, Քեյթի ամուսինը` թագաժառանգ արքայազն Ուիլյամը:

Քիմ Քարդաշյանը


Քիմն եւ Քեթրինը մշտապես լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են. նրանց  մասին հրապարակումներն անթիվ-անհամար են, հանրությունն էլ չի դադարում քննարկել այս կանանց կենսակերպն ու, իհարկե, հագնվելու ոճը:

Քեթրին Միդլթոնը


31-ամյա Քեյթ Միդլթոնը նրբաճաշակ է եւ էլեգանտ, ունի արքայադստերը վայել վարք: 32-ամյա Քիմ Քարդաշյանն ապրում է գլամուրային կյանքով, սիրում է ցուցադրել կլորիկ բարեմասնությունները, անգամ հղիության ընթացքում չի հրաժարվել մարմինը կիպ գրկող զգեստներից:

Քիմ Քարդաշյանը


Առաջարկում ենք դիտել ներկայացված լուսանկարները, համեմատել Քիմ Քարդաշյանի եւ Քեյթ Միդլթոնի ոճերն ու մասնակցել ստորեւ ներկայացված հարցմանը:


Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW