×


Քրիստինա Եղոյանը

Քրիստինա Եղոյան.«Վախ չկար, փոխարենը…»

«Ֆուլ Հաուս» սիթքոմից եւ «Դեպի երազանք» սերիալից հայտնի Քրիստինա Եղոյանը «Մամ ջան» սաունդթրեքը կատարելուց հետո որոշել է դերասանությանը զուգահեռ որպես երգչուհի հանդես գալ եւ շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի: Երեկ տեղի ունեցած տղավարային նկարահանումներին հետեւել է BRAVO.am-ը:

Քրիստինա Եղոյանի նոր տեսահոլովակի նկարահանումներին


Քրիստինան տեղեկացրել է, որ «Չէ, չէ» երգի երաժշտության հեղինակը Գոռ Հակոբյանն է, խոսքերը գրել է Գեւորգ Բաղդասարյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է:

Քրիստինա Եղոյանի նոր տեսահոլովակի նկարահանումներին


«Սա իմ անհատական առաջին տեսահոլովակն է: Նկարահանման ընթացքում վախ չկար, փոխարենը պատասխանատվության մեծ զգացում ունեմ: Կարծում եմ՝ հետաքրքիր ու գեղեցիկ հոլովակ ենք ստանալու»,-նշել է նա եւ հավելել, որ աշխատանքի դրական արդյունքը համարում է միայն հանդիսատեսի արձագանքը:

Տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է դեկտեմբերի 20-ին:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW