“Absolute” բենդի մեներգչուհի Քրիստինա Մանգասարյանն ու բաս-կիթառահար Գեւորգ Արզումանյանն առաջին անգամ ծնողներ են դարձել: BRAVO.am-ը պատմել է զույգի ամուսնության մասին, այժմ ուրախ ենք հայտնել նորաստեղծ ընտանիքի համալրման լուրը:):
Գեւորգ Արզումանյանը եւ Քրիստինա Մանգասարյանը
Հոկտեմբերի 16-ին լույս աշխարհ եկած տղային երաժիշտներն անվանել են Վիկտոր.“Անունը որեւէ մեկի պատվին չենք ընտրել. նա մեր հաղթանակն է:): Երբ առաջին անգամ գրկեցի, անբացատրելի ապրումներ ունեցա: Շատ քաղցր բալիկ է, ավելին, քան պատկերացնում էինք: Թե՛ իմ, թե՛ ամուսնուս համար զարմանալի զգացողություն է. մեզ թվում էր` երիտասարդ ենք, չենք զգա, բայց արդեն գիտակցում ենք, որ ծնող ենք դարձել: Մեր ծնողները եւս շատ ոգեւորված են”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է “Հայաստանի ձայնը 2” նախագծից հայտնի դարձած ջազ-ֆանկ երգչուհին:
Քրիստինա Մանգասարյանը որդի է ունեցել
Երգիչ-կիթառահար Գեորգի Մանգասարյանի դուստրը` Քրիստինան, փոքրիկին նմանեցնում է իր ամուսնուն.“Ասում են` նաեւ ինձ է նման, բայց աչքերը Գեւորգինն են: Հիմա իմ հայրական տանն եմ, մինչեւ երեխայի 40 օրական դառնալը ծնողներիս հետ կմնամ: Քանի որ տարածված են վիրուսային հիվանդությունները, մեր ընկերներն ու բարեկամներն ավելի ուշ կայցելեն մեզ”:
BRAVO.am-ը շնորհավորում է Քրիստինային եւ Գեւորգին` փոքրիկին մաղթելով անհոգ եւ առողջ մանկություն:
BRAVO.am
Լուսանկարները` Քրիստինա Մանգասարյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: