×


Քրիստինա Կարապետյանի որդու առաջին լուսանկարը

Մեկ ամիս է` Քրիստինա Կարապետյանը վայելում է առաջնեկի ներկայությունը: Դերասանուհին BRAVO.am-ին է տրամադրել փոքրիկի լուսանկարը եւ պատմել է նրա մաասին: Քրիստինայի եւ ամուսնու` ռեժիսոր Կարո Նաղդալյանի որդին ծնվել է 3.160 կգ քաշով եւ 49 սմ հասակով:

«Անունը` Միքայել, երկուսս էլ շատ ենք սիրում եւ միասին ենք ընտրել»,-ասել է նա եւ ավելացրել, որ մայր լինելը անբացատրելի հաճելի կարգավիճակ է.«Ինձ ավելի քան երջանիկ եմ զգում մոր դերում: Առօրյաս շատ լեցուն է. ամեն ինչ պլանավորվում է Միքայելի գլխավորությամբ»:


Քրիստինան նշել է, որ որդին շատ խելոք է.«Անհամբեր սպասում ենք նրա չարաճճիություններին: Այնքան հանգիստ է քնում, որ ես, որպես մայր, դեռ չեմ հասցրել ճաշակել անքուն գիշերներ անցկացնելու քաղցրությունը:): Ամուսինս էլ շատ է օգնում ինձ, հոգատար հայր է»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Քրիստինայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport