“Պահապան հրեշտակներ”. այսպես է կոչվում այն երգը, որը միասին կատարում են Քրիստինե Պեպելյանը, Սոնա Շահգելդյանը, Անգելինա Գասպարյանը, Միհրան Ծառուկյանը, Նարեկ Բավեյանը, Սարոն եւ Կարեն Հայրապետյանը:
Միհրան Ծառուկյանը, Սոնա Շահգելդյանը, Քնարիկ Սասունյանը, Քրիստինե Պեպելյանը եւ Արմեն Գեւորգյանը
Երգի երաժշտությունն ու խոսքերը հեղինակել է Քնարիկ Սասունյանը, գործիքավորմամբ զբաղվել է Արեգ Առուստամյանը, պրոդյուսինգով էլ` ՀՀ ոստիկանության Մշակույթի կենտրոնի պետ Արմեն Գեւորգյանը:
Անգելինա Գասպարյանը եւ Միհրան Ծառուկյանը
BRAVO.am-ի հետ զրույցում Քնարիկ Սասունյանը տեղեկացրել է, որ “Պահապան հրեշտակներ”-ի հիման վրա առաջիկայում նաեւ տեսահոլովակ կնկարահանվի:
Քրիստինե Պեպելյանն էլ իր հերթին նշել է, որ նոր ստեղծագործությունը շատ չի սպասեցնի.“Հուսով ենք` սեպտեմբերից այն եթերում կլինի”:
BRAVO.am
Լուսանկարները` Քրիստինե Պեպելյանի եւ Անգելինա Գասպարյանի “ֆեյսբուքյան” էջերից
Թոփ լուսանկարը` Արթուր Հովակիմյանի եւ Duetro-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: