“POP հանրագիտարան”-ն օրերս մրցանակաբաշխություն է անցկացրել` պարգեւատրելով իր վարկածով 2012-ի “վատագույն արտիստներին” :): Շոուի հանդիսավարներն են եղել, իհարկե, Մհեր Բաղդասարյանն ու Արփինե Գաբրիելյանը:
Արփինե Գաբրիելյանը եւ Մհեր Բաղդասարյանը
Միջոցառումն ուղեկցվել է համերգային ծրագրով. երգել են Ռազմիկ Ամյանը, Քրիստինե Պեպելյանը, Էմմին, Էրիկը, Արմոն եւ Գեւորգը, Նարինե Դովլաթյանը, Անդրեն, Իվետա Մուկուչյանը եւ այլք, իսկ մրցանակ հանձնողների շարքում են եղել Նազենի Հովհաննիսյանը, Լուսինե Բադալյանը, ոճաբան Արմեն Գալյանը, դիզայներ Ֆաինան եւ ուրիշներ:
Իվետա Մուկուչյանը
Եվ այսպես, ըստ “POP հանրագիտարան”-ի` այս տարվա “վատագույն երգիչը” Հայկ Կասպարովն է, որը, ինչպես նախագծի հեղինակ եւ հաղորդավար Մհեր Բաղդասարյանն է նշել, ասել է, թե այս տարի շատ է աշխատել եւ եթե դրա համար մրցանակներ են շնորհում, թող ամեն տարի վատագույն ճանաչվի:):
Հայկ Կասպարովը, Հակոբ Հակոբյանը եւ Լուսինե Բադալյանը
Սյուզի Մելիքյանն էլ BRAVO.am-ին ասել է, որ չի վիրավորվել ու չի նեղացել, երբ հայտարարվել է, թե ինքն է “Տարվա վատագույն երգչուհին”. “Կրեատիվ ու հումորային բան են մտածել: Հետաքրքրվել եմ` անցած տարի էլ եղել է նման ծրագիր: Կազմակերպիչներն էլ ասացին, որ ամանորյա հումորային հաղորդում են նկարում: Ես սա մրցաակաբաշխություն չեմ համարում, բայց գնացել ու երգել եմ”:
Մարիաննա Հովհաննիսյանը
Մարիաննա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշել է, որ իր ստացած մրցանակը հումորով է ընդունում. “Տարվա հետընթաց” տիտղոսի հետ նա ե´ւ համաձայն է, ե´ւ` ոչ. “Չնայած 2012-ի սկզբին թողարկեցի իմ առաջին ձայնասկավառակը, իսկ տարվա վերջին նոր տեսահոլովակ ներկայացրի, այնուամենայնիվ, որոշ չափով այս տարին ինձ համար գործնական առումով պասիվ էր”:
Ջուսը եւ Ֆաինա Հարությունյանը
“Լիլուի “Էկել ա, էկել ա”-ին արժանացրել ենք “Տարվա վատագույն երգ” տիտղոսին: “No Fashion” անվանակարգում “հաղթել” է Ջուսը, որին նաեւ հատուկ մրցանակ ենք տվել խոսքի մշակույթին չտիրապետելու եւ արտահայտած աբսուրդային մտքերի համար: Այս երգչուհին մրցանակաբաշխությանը ներկայացել էր առանց վարտիքի եւ հայտարարեց այդ մասին, չնայած` առանց դա էլ երեւում էր զգեստի թափանցիկ հատվածներից: Ավելի ուշ մրցանակները ստանալիս նա ասաց, որ դրանք իրենց ուրույն տեղը կգտնեն իր զուգարանակոնքի երկու կողմերում:)”,-պատմել է Մհեր Բաղդասարյանը:
"Վատագույն" արտիստներն ահա այս մրցանակն են ստացել "POP հանրագիտարան"-ի կողմից
“POP հանրագիտարան”-ի հեղինակ, լրագրող եւ հաղորդավարը նշել է, որ “Վատագույն արտիստների մրցանակաբաշխության” համար իրենցից ոչ ոք չի նեղացել. “Ամեն դեպքում մենք ինքներս մեզ համոզում ենք, որ իրականում այդպես է:): Այնքան էլ հեշտ չի մարդկանց ուղիղ ասել, որ իրենց ներկայացրած աշխատանքները “տարվա վատագույնն” են”: Մհերը նաեւ հավելել է, որ գնահատում է երգիչների հումորի զգացումը. “Արդեն գրեթե բոլոր արտիստները հասկանում են, որ շոու-բիզնես բառի “շոու” բաղադրիչն էլ է կարեւոր”:
BRAVO.am
Լուսանկարները` “POP հանրագիտարան”-ի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: