×


Քրիստինեն, Էմմին, Սոնան, Ավրաամ Ռուսոն, Անդրեն ու այլ հայտնիներ դուետով կերգեն

Ապրիլի 21-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում կմեկնարկի “Մենք ու մենք” երաժշտական նախագիծը, որի շրջանակում հանդես կգա  8 զույգ: Յուրաքանչյուրից զույգի անդամներից մեկը Հայաստանում, իսկ մյուսն արտերկրում ապրող ու ստեղծագործող հայ կատարող է: Հաղորդավարների ընտրության հարցում եւս նախագծի ստեղծագործական թիմն  առաջնորդվել է նույն սկզբունքով. այն կվարեն Լուսինե Թովմասյանն ու Կարեն Մանթաշյանը:

Նախագծի հատուկ հյուրերից Վարդան եւ Վիտալի Կոզլովսկին


“Նախագծի նպատակն է ներկայացնել ոչ միայն Հայաստանում, այլեւ սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին, որոնք երգում են: “Մենք ու մենք”-ը մրցութային չի, այստեղ հաղթողներ ու պարտվողներ չեն լինելու, լինելու ենք մենք ու մենք:)”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է նախագծի պրոդյուսեր, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հեռուստաարտադրական ծառայության ղեկավար Ռուբեն Թումանյանը:

“Մենք ու մենք”-ն արդեն նկարահանվել է: Նախագծի շրջանակում հանդես կգան նաեւ հատուկ հյուրեր ինչպես Հայաստանից` Ռուբեն Մաթեւոսյան, Աշոտ Ղազարյան, Թաթա Սիմոնյան, այնպես էլ արտերկրից` Պատրիկ Ֆիորի, Վարդանուշ Մարտիրոսյան եւ Վիտալի Կոզլովսկի:

Քրիստինե Պեպելյանը եւ Ավրաամ Ռուսսոն


Նախագծի մասնակից զույգերին եւ նկարահանումների ընթացքում արված լուսանկարները ներկայացնում ենք ստորեւ՝

Սիբիլ եւ Անդրե

Թագուհի Վեզիրյան եւ Նարեկ Բավեյան

Էմմի եւ Եսայի

Քրիստինե Պեպելյան եւ Ավրաամ Ռուսսո

Էռնա Յուզբաշյան եւ Արամո

Աիդա Սարգսյան եւ Արման Ներսիսյան

Սոնա եւ Արմեն Ադամյան

Սոնա Շահգելդյան եւ Արթուր Բեսթ

Տեքստը`Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝  Հանրային հեռուստաընկերության  եւ  BRAVO.am-ի  

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW