Քրիստինե Պեպելյանը պատրաստվում է մեկնել Միացյալ Նահանգներ` մասնակցելու մայիսի 8-ին եւ 9-ին կայանալիք “World Armenian Entertainment Awards” մրցանակաբաշխությունը: Երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ ամերիկաբնակ հայերի համար հանդես կգա «Իմ ընկեր» երգի կատարմամբ:
Քրիստինե Պեպելյանը
Նրա խոսքով` արտիստի համար կարեւոր են կոչումները եւ հույս ունի լավագույնը ճանաչվել «Տարվա երգչուհի» անվանակարգում. «Այս մրցույթները հայտնի մարդկանց հնարավորություն են տալիս գնահատված զգալ իրենց: Լինի «Լավագույն երգչուհի», թե մեկ այլ կոչում, ես ինձ շատ երջանիկ կզգամ, քանի որ այդ կերպ չի անտեսվել իմ աշխատանքը, այլ հակառակը` գնահատվել է»:
Հայաստանում «Լավագույն երգչուհի» տիտղոսին բազմիցս արժանացած երգչուհին վստահեցրել է, որ մրցանակի չարժանանալու դեպքում էլ չի տխրի, այլ կուրախանա գործընկերների հաջողությամբ. «Առաջին անգամ եմ մասնակցում այս մրցանակաբաշխությանը: Նախկինում հրավեր ունեցել եմ, բայց զբաղվածության պատճառով չեմ կարողացել ներկա գտնվել: Այս տարի գործերս այնպես դասավորեցի, որ ոչինչ չխանգարի»:
Քրիստինե Պեպելյանը
Խոսելով ստեղծագործական նորություններից` Քրիստինեն նշել է, որ օրեր առաջ ավարտել է նոր երգի ձայնագրման աշխատանքները, այժմ աշխատում են տեսահոլովակի սցենարի վրա. «Նոր երգս «Կարոտ» է կոչվում: Քանի որ շուտով մեկնելու եմ մրցանակաբաշխության, նկարահանումները կիրականացնենք ամռանը, իսկ պրեմիերան` աշնանը»:
Երգչուհին նաեւ տեղեկացրել է, որ արտերկրում այլ համերգների մասնակցելու առաջարկներ էլ ունի, որոնք այժմ քննարկման փուլում են:
BRAVO.am
Լուսանկարները` Քրիստինե Պեպելյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: