Քրիստինե Պեպելյանն այսօր` ապրիլի 22-ին, դարձել է 33 տարեկան: Երեկ Մոսկվայից վերադարձած երգչուհին իր ծննդյան տարեդարձը նշել է երեւանյան ժամանցի վայրերից մեկում:
Քրիստինե Պեպելյանը
“Միայն ամենամտերիմ ընկերներիս հետ եմ, մայրս էլ կողքիս չէ: Չեմ սիրում ծննդյան մեծ տոներ կազմակերպել, ավելի շատ նախընտրում եմ նեղ-ընկերական միջավայրում օրս անցկացնել”,-քիչ առաջ BRAVO.am-ի հետ զրույցում ասել է նա:
Չսիրելով իր տարեդարձը մեծ տոնի վերածել` Քրիստինեն հաճույքով ընդունում է բոլոր շնորհավորանքները:).“Երկրպագուներիս կողմից անընդհատ ստանում եմ շնորհավորանքներ, հեռախոսներս չեն լռում. բազմաթիվ դրական զանգեր եմ ստացել: Օրս այնպես էր պլանավորված, որ նրանց հետ չէի կարող հանդիպել, բայց շնորհակալ ու զգացված եմ ուշադրության համար”:
Քրիստինե Պեպելյանը
Խոսելով իրեն մատուցված նվերների եւ անակնկալների մասին` երգչուհին նշել է. “Հիմա իմ կյանքի այն շրջանում եմ, որ ինձ համար կարեւոր չէ, թե ինչ կնվիրեն: Ամենալավ մաղթանքը, դրական լիցքերը, լավ միջավայրը, բարի խոսքերն ամեն ինչից առավել են. բարեմաղթանքից կարող եմ այնքան ուրախանալ, որքան նվերից”:
Քրիստինե Պեպելյանը նաեւ հավելել է, որ իր շրջապատում իր ծննդյան օրը ծնված մարդիկ չկան, բայց շնորհավորում է բոլոր հոբելյարներին:
Քրիստինե Պեպելյանը
Ի դեպ, երգչուհին օրեր առաջ նկարահանվել է իր նոր երգի տեսահոլովակում, որի ռեժիսորը Հրանտ Երիցկինյանն է. “Նկարահանումները կատարվել են Երեւանում: Երգի հեղինակը` Մանե Հակոբյանը, երգը չէր վերնագրել, ու ես այն անվանեցի “Քեզ համար”, այս վերնագրով երկրորդ երգն է իմ երգացանկում: Հուսամ, որ մայիսին կհանձնենք հանդիսատեսի դատին”:
BRAVO.am-ը շնորհավորում է Քրիստինե Պեպելյանին` մաղթելով երջանկություն եւ ստեղծագործական նոր վերելքներ:
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի, Արթուր Հովակիմյանի եւ Քրիստինե Պեպելյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: