×


Քրիստինե Պեպելյան.«Դեռ հույսս չեմ կորցրել»

Քրիստինե Պեպելյանի համար այս ամառը մեծամասամբ աշխատանքային է` նոր երգերի ձայնագրություններ, տեսահոլովակի նկարահանում եւ այլն: Երգչուհին դեռ չգիտի` կկարողանա ժամանակ գտնել արձակուրդը վայելելու համար, սակայն BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, թե ինչպիսի հանգիստ է նախընտրում եւ ինչ է իր հետ պարտադիր վերցնում ճամփորդելիս:

Քրիստինե Պեպելյանը


- Հանգստի նախընտրելի տարբերակը:

- Շատերի պես ես էլ նախընտրում եմ ծովը, եթե, իհարկե, եղանակը համապատասխանում է ծովափնյա հանգստին:

- Մենա՞կ, թե՞ընկերախմբով:

- Ընկերախմբով, այդպես ավելի ուրախ է անցնում:

- Հանգստի համար ամենալավ եղանակը:

- Մեր աշխատանքի դեպքում ամենալավ եղանակն այն եղանակն է, երբ կա ժամանակ: Սեզոնը կապ չունի: Իհարկե, նախընտրելի են ամառն ու ձմեռը, բայց եթե գարնանն ու աշնանը հանգստի մեկնելու հնարավորություն լինի, հաստատ չեմ հրաժարվի:

- Ո՞ր երկրում կցանկանայիր անցկացնել այս արձակուրդ:

- Հստակ երկիր չկա, միայն կցանկանայի ժամանակ գտնել ու մի քանի օրով հանգստանալ:):

Քրիստինե Պեպելյանը


- Ի՞նչ ես քեզ հետ պարտադիր վերցնում հանգստի մեկնելիս:

- Եթե ծովափնյա երկիր եմ գնում, արեւից պաշտպանող քսուքներ եմ ինձ հետ տանում ու հետաքրքիր գիրք:

 - Ո՞ւմ ես առաջինը տեղեկացնում, որ անվտանգ տեղ ես հասել:

- Եթե մայրիկս ինձ հետ չէ, մայրիկիս:

- Եթե հիմա ծովի ափին լինեիր:

- Արեւայրուք կընդունեի, քեզ հետ աշնան հանգստից կխոսեի:):

- Ամառային հագուստիդ մեջ գերակշռող գույները:

-Հատուկ գույներ չկան, հիմնականում բաց գույների հագուստ եմ նախընտրում:

- Քո ամառային երեկոները:

- Ամառային եւ ձմեռային հստակ երեկոներ չկան, եթե կա անելիք, եղանակն այդքան էլ կարեւոր չէ: Եթե կարողանայի ինչ-որ սրճարանում հաճելի երեկո անցկացնել, մեծ սիրով:

- Որտե՞ղ ես հանգստանալու այս ամռանը:

- Չեմ հասցրել ու չգիտեմ էլ՝ ժամանակ կունենամ հանգստի մեկնելու համար: Դեռ հույսս չեմ կորցրել:
 

Քրիստինե Պեպելյանը` մայրիկի հետ


- Ամենաանմոռանալի ամառը:

- Չկան անմոռանալի ամառներ: Իմ բոլոր հանգիստները մեկը մյուսից հիշարժան ու զավեշտալի են:

 - Քեզ համար ամենահետաքրքիր ճանապարհի ընկերը:


- Բոլոր այն ընկերներս, որոնց հետ կազմակերպում եմ հանգիստս, ամենահետաքրքիր ճանապարհի ընկերներն են:

- Ինչպե՞ս կազմակերպել հանգիստը մայրաքաղաքում:

- Եթե ցանկություն լինի, հետաքրքրիր շատ երեկոներ կարելի է կազմակերպել: Օրինակ՝ ընկերներից մեկի տանը հավաքվել ու խեցգետին վայելել:

Նյութը` Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Քրիստինե Պեպելյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW