Քրիստինե Պեպելյանը, որն այս օրերին Լոս Անջելեսում նախապատրաստվում էր ապրիլի 8-ին ծրագրված իր մենահամերգին, քիչ առաջ ահա այսպիսի գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում.«Հաշվի առնելով մեր երկրի պատերազմական իրավիճակն ու մարդկային կորուստները, ես ստիպված եմ չեղյալ հայտարարել նախապես հայտարարված իմ մենահամերգը եւ վերադառնալ Հայաստան»։
Քրիստինե Պեպելյանը
Երգչուհին կարծում է, որ այս օրերին իրենց հույզերն անհրաժեշտ են ոչ թե համերգային դահլիճներում, այլ սահմաններում.«Վստահ եմ, որ առաջիկայում կհանդիպենք ու միմյանց կշնորհավորենք մեր հերթական հաղթանակի առթիվ: Մենք ուժեղ ենք, մենք հաղթելու ենք։ Աղոթենք մեր հայրենիքի խաղաղության ու մեր զինվորների համար»։
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: