×


Քրսիտինա Սարգսյանի առանձնահատուկ 22-ամյակը :)

Բալետի պարուհի Քրիստինա Սարգսյանը երեկ դարձել է 22 տարեկան: Հոբելյարը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ այս տարեդարձն առանձնահատուկ էր եւ տարբերվել է նախորդներից, քանի որ առաջին անգամ տոնել է մայրիկի կարգավիճակում.«Ապրիլի 12-ին սրտի թրթիռով էի սպասում, քանի որ նույն օրը տղաս՝ Մարկը, դարձավ 10 ամսական»:

Քրիստինա Սարգսյանը եւ Նարեկ Բավեյանը


Նա առաջին շնորհավորանքը ստացել է երգիչ, «Դոմինո» սիթքոմի դերասան Նարեկ Բավեյանից: Անակնկալների մասին չբարձրաձայնելով՝ Քրիստինան ասել է, որ ամուսնու սերն ու ջերմությունն իր համար ամենամեծ նվերն է:   

Պարուհին մեծ խնջույքների սիրահար է, բայց քանի որ փոքրիկ ունի, նախընտրել է նշել տանը՝ ամենամտերիմների շրջապատում. «Անկեղծորեն սիրում եմ ծննդյանս օրը հավաքել ընկերներիս, հարազատներիս եւ լիաթոք ուրախանալ: Այս տարեդարձիս ժամանցի որեւէ վայր չգնացինք, որպեսզի երեխայիս էլ հաճելի լինի: Տոնական տորթի մոմերն էլ միասին ենք փչել:)»:

Քրիստինա Սարգսյանը` որդու հետ


Քրիստինան շնորհավորանքներին արձագանքել է «ֆեյսբուքյան» գրառմամբ.«Ինձ համար այս կարեւոր օրը չեմ կարող շնորհակալ չլինել ծնողներիս, ովքեր ինձ կյանք պարգեւեցին, ամուսնուս, ով իմ պահապան հրեշտակն է, ձագուկիս, ով կյանքս իմաստավորեց, եւ, իհարկե, ընկերներիս, հարազատ մարդկանց, ովքեր միշտ կողքիս են»:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Քրիստինա Սարգսյանի արխիվի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW