×


Օլյա Հակոբյանը

Օլյա Հակոբյան.«Կարծում եմ՝ չեմ ամուսնանա»

Օլյա Հակոբյանը BRAVO.am-ի սիրային բլից հարցերին բավական խոր եւ յուրօրինակ պատասխաններ է տվել: Դերասանուհին նախ նշել է` ինչ է սերը, սիրահարվածներին համեմատել  է երեխաների եւ հոգեկան խնդիրներ ունեցողների հետ, նաեւ նշել՝ ինչի է պատրաստ հանուն սիրո:):

Սերը՝ երբ որոշում եք միասին ֆիլմ դիտել, 20 րոպեից հետո այդ ֆիլմը միայնակ ես դիտում, բայց դա քեզ չի նյարդայնացնում:

Սիրել՝ նշանակում է գինովցած, թե սթափ զանգել նույն տղամարդուն:

Կա համակրանք առաջին հայացքից, սերը շատ ավելի բարդ բան է, որ միանգամից զգաս, եւ դեռ հարց է` զգալուց հետո արդյոք կուզես ինքդ քեզ դա խոստովանել:

Սիրահարվածները նման են երեխաների, քանի որ մաքուր են, կամ էլ հոգեկան խնդիրներ ունեցողների, քանի որ բազմիցս նկատած կլինեք, որ սիրահարված ժամանակ հիմար, անտեղի ժպիտ եք ունենում, որը բոլորի մոտ տարօրինակ լինելու տպավորություն է ստեղծում:

Օլյա Հակոբյանը


Ընդհանրապես, իմ եղանակն ամառն է, ներդաշնակ եմ ինքս ինձ հետ: Իսկ երբ սիրում եմ,  կլոր տարին ամառվա պես է:

Տղամարդու արտաքինում ինձ գրավում են խոսուն, ժպտացող աչքերը:

Վանում է փնթիությունը:

Տղամարդը պետք է նման լինի առյուծի` ձիգ, ինքնավստահ, եւ իրենից պետք է ուժ ներկայացնի, որի դեպքում կինը կուզենա նրա կողքին լինել փոքրիկ կատվիկ:

Կյանքն առանց սիրո անհնար է, պետք է սիրել, ինչպես, օրինակ, խմել կամ օդ շնչել: Դե, իհարկե, ուտելն էլ մեծ տեղ ունի կյանքում:

Հանուն սիրո պատրաստ եմ բացել կապի բոլոր միջոցների գաղտնաբառերը:):

Սիրած էակի կողքին արթնանալը երջանիկ լինելու շքեղությունն է, որը հասու չէ բոլորին եւ միշտ:

Սերը նման է ծիածանի, երբեմն պարզ, երբեմն վառ գույներ ունի եւ, ցավոք, երբեմն էլ մռայլ է:

Մինչ ամուսնանալը պետք է… Ոչինչ էլ պետք չէ. եթե ուզում ես ամուսնանալ, այդպես էլ պետք է անես: Մտածելն ակտուալ չէ, քանի որ այդ դեպքում իմաստ չունի խոսել` ինչ է սերը: Եթե սիրում ես, ոչինչ եւ ոչ ոք չի կարող փոխել դա քո ներսում, հետեւաբար, ամուսնանալն էլ այդ ամենի տրամաբանական ավարտն է:

Օլյա Հակոբյանը


Իմ առաջին համբույրը նման էր կոմեդիա ժանրի որեւէ ֆիլմի:

Շուտ ամուսնանալ՝ նշանակում է կատարել ընտրություն, ճիշտ, թե սխալ, ցույց կտան տարիները եւ հուզական աշխարհի փոփոխությունները:

Առաջին ժամադրությունը պետք է լինի թեթեւ: Անպայման չէ պատմել բոլոր սխրանքների մասին միանգամից կամ փոխվել 180 աստիճան` լավը երեւալու համար:

Երբ սիրում ես, պետք է շատ բաներում լինես հասկացող, հանդուրժող, բայց չփոխվես երբեւէ, քանի որ քեզ սիրել են այնպիսին, ինչպիսին եղել ես: Առանձին հատկանիշներ կարելի է հարմարեցնել, բայց ոչ՝ անձը:

Տղաներին դուր է գալիս իմ… նայած՝ ում ինչ:):

Կամուսնանամ, եթե… Կարծում եմ՝ չեմ ամուսնանա, առհասարակ:

Չեմ սիրում տղաների, ովքեր գլուխգովան են եւ փուչ: Դա հստակ ամենաանտանելի հատկանիշներից է:

Բլից հարցերը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Օլյա Հակոբյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport