×


Ֆելիքս Խաչատրյանի ակումբային համերգին

Ֆելիքս Խաչատրյանի ակումբային համերգի մութ ու լույս կողմերը

«Հայկական ռեփի երկրպագունե՛ր, պատրաստվեք հատուկ երեկոյի»՝ հայտարարեցին ու արեցին: Ֆելիքս Խաչատրյանն ու «Kami» բենդը երեկ ներկայացան նոր համերգով՝ ապահովելով երեկոյի ողջ էներգետիկան ու «դրայվը», ինչպես եւ խոստացել էին: Հնչեցին «3.33» խմբի հին ու նոր երգերը, որոնց տեքստերը երկրպագուներն անգիր գիտեին:

Ֆելիքսը BRAVO.am-ին ասաց՝ իր ունկնդիրներին նույնիսկ դեմքով է ճանաչում. նրանք այդքան շատ չեն.«Նպատակն էլ հենց դա էր՝ ունենալ մեր լսարանը, ու որ երգերը հարսանիքի չդառնան: Չնայած՝ հարսանիքի երգերը լավ բան են, բայց հարսանիքի համար են: Ուղղակի գրում ենք այն, ինչ կարողանում ենք: Սա ինձ համար աշխատանք չէ: Իհարկե, չեմ կարող ասել, թե համերգի ժամանակ փող չենք աշխատում, բայց սա պարզապես հաճույք է մեզ ու մեզ լսողների համար»:

Ֆելիքս Խաչատրյանի ակումբային համերգին


Երեկոյի ընթացքում նրա հետ ելույթ ունեցան Մարտա Կիրակոսյանը, Արման Սոլոմոնյանը` Sollo-ն, Monk3y-ն եւ, իհարկե, «Kami» բենդը, որն ապահովեց կենդանի երաժշտությունը: «3.33»-ի մյուս հիմնադիր անդամը՝ A’Chilla-ն, կրկին բեմում չէր, քանի որ դեռ ԱՄՆ-ում է ու աշխատում է այլ նախագծի վրա.«Նա մի քիչ հեռու է, այլ երաժշտությամբ է զբաղվում, ու դա այնտեղ ավելի լավ է: Երբ ավարտի, 67-ամյակին մի հատ էլ ալբոմ կգրենք»,- կատակեց Ֆելիքսը:

Ֆելիքս Խաչատրյանը


Իսկ ինչ վերաբերում է «Մի քանի հոգի» խմբին, որտեղ միասին հանդես են գալիս Ֆելիքսը, Միշոն, Ռոլանդը, Սեժոն ու A’Chilla-ն, ապա նրանք եկող տարում նոր ալբոմ կթողարկեն: Համերգով հանդես գալ դժվար թե ստացվի առաջիկայում, քանի որ խմբի անդամներն ավելի շատ զբաղված են իրենց անհատական նախագծերով, բայց նոր ալբոմի մի քանի երգեր արդեն հասանելի են համացանցում, իսկ մյուսները շուտով կլինեն: Ֆելիքսն ասաց՝ նոր ալբոմի հետ կապված բոլոր աշխատանքներն արդեն ավարտված են, մնում է՝ շապիկը պատրաստ լինի:

Ֆելիքս Խաչատրյանը՝ կնոջ հետ


«3.33»-ի համերգը սկսվեց ամենասիրված երգերից մեկով, որ կոչվում է «Նկարի մեջ»: Ֆելիքսն ու երկրպագուները դեռ նոր էին հասցրել «մտնել նկարի մեջ», երբ տեխնիկական խնդիրներ առաջացան, ու լույսերն անջատվեցին: Նա ստիպված էր երաժիշտներին բեմ հրավիրել ու իր հաջորդ երգը կատարել բջջայինի լույսով, բայց շատ շուտով խնդիրը հարթվեց, եւ ինչպես ռեփերը նկատեց՝ մութ ու ցուրտ ժամանակներն անցան: Եթե նա ստիպված էր երբեմն օգտվել իր առջեւ դրված թղթերից ու վերհիշել երգերի տեքստերը, ապա երկրպագուներից մի քանիսն անգիր գիտեին բոլորը, իսկ նրանց ձայնը երբեմն ավելի բարձր էր հնչում:

Ի ուրախություն խմբի երկրպագուների՝ եկող տարի «3.33»-ը կթողարկի մոտ չորս ալբոմ եւս: Ֆելիքսի խոսքով՝ 2017 թվականը միայն սկիզբն էր դեպի 2018 տանող նոր գործերի…

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport