×


Ֆուլհաուսցիների անակնկալը Մենչի 40-ամյակին :)

Արմեն Պետրոսյանի համար սեպտեմբերի 26-ը լի էր շնորհավորանքներով, բարեմաղթանքներով եւ անակնկալներով: Հումորիստ-դերասանը դարձել է 40 տարեկան: Նա BRAVO.am-ին հայտնել է, որ հետեւելով այս հոբելյանը չնշելու ավանդույթին, խնջույք չի կազմակերպել:

Անի Երանյանը, Արմեն Պետրոսյանը, Արփի Գաբրիելյանը եւ Մարջան Ավետիսյանը


Մենչի գործընկերներին, սակայն, դա չի խանգարել հյուրընկալվել նրա տանը:): “Ֆուլ Հաուս”-ի պրոդյուսերը մեզ հետ զրույցում պատմել է, որ սիթքոմի դերասանները մուլտհերոսների հագուստով կեսգիշերին այցելել են իրեն.“Շատ լավ անակնկալ էր: Ընդհանրապես չէի սպասում նման բան: Միհրանը` մինիոնի, Գարիկը` սպայդերմենի, Մարջանը՝  Մաշայի, Մովսեսը՝ արջի, Գոռը՝ արջուկի, Անին՝ Միկիի, Արփին՝ Մինիի, իսկ Գրիգորը Նինձյա կրիայի կերպարներում էին”:

Մենչի ընտանիքը


Նվերների մասին հոբելյարը չցանկացավ բարձրաձայնել` միայն նշելով, որ երեխաները, ինչպես նախորդ, այս տարի եւս նվիրել են իրենց պատրաստած գեղեցիկ բացիկները:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մենչի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW