×


Ֆուլ Հաուս 7-ի «հեփի էնդն» ու Միհրան Ծառուկյանի նոր տեսահոլովակը

«Ֆուլ Հաուս»-ի երկրպագուները ավելի քան 3 տարի հետեւում են սիրելի հերոսների շուրջ ծավալվող զավեշտալի իրադարձություններին: Ավարտին է մոտենում սիթքոմի 7-րդ եթերաշրջանը: Վերջին սերիան ցուցադրվելու է դեկտեմբերի 31-ին:

Հումորային նախագծի պրոդյուսեր, դերասան Արմեն Պետրոսյանը BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ վերջին սերիայում հարսանիք կամ երեխայի ծնունդ չեն ցուցադրի.«Փակագծեր չբացենք, որպեսզի հեռուստադիտողի համար անակնկալ լինի: Միայն կասեմ, որ «հեփի էնդ»` ուրախ ավարտ է սպասվում»:

Ֆուլհաուսցիները` ԱՄՆ-ում


Մենչը տեղեկացրել է նաեւ, որ «Ֆուլ Հաուս»-ի վերջին սերիայի ժամանակ կկայանա Միհրան Ծառուկյանի նոր երգի պրեմիերան:

Ամփոփելով անցնող տարին` պրոդյուսերը նշել է, որ 2017-ը ֆուլհաուսցիների համար շատ հաջողված էր. համերգներ Հայաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում, բարձր վարկանիշ, բազմաթիվ հեռուստադիտողների եւ հանդիսատեսի սեր:

Առաջիկա անելիքների մասին Մենչն այժմ ոչինչ չի կարող ասել: Ինչպես նշել է, դեռ մտածում են միայն հանգստանալու մասին:):

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` սիթքոմի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport