×


Անդրե

Անդրե

Բարձր “ANDREnaline”-ով նոր CD :) Անդրեն հոկտեմբերի 4-ին, արյան մեջ “անդրենալինի” բարձր քանակությամբ, մոտեցավ “Star City” խանութ-սրահի դռանն ու ներս հրավիրեց “ANDREnaline” ստանալ ցանկացող երկրպագուների բազմությանը:): Կայացավ երգչի թվով 5-րդ ձայնասկավառակի երեւանյան շնորհանդեսը: Այսօր նա մեկնում է Միացյալ Նահանգներ: Andre “Անդրեին վերցնում, խառնում եք ադրենալինի հետ, դառնում է “Անդրենալին”:): Չկա հատուկ բաղադրատոմս. ձայնասկավառակն է այդպես կոչվում: Երգ կա, որ այդպես է կոչվում. երաժշտությունը ես եմ գրել, բառերի հեղինակը Սերգեյ Գրիգորյանն է”,- Bravo.am-ին ասաց Անդրեն` նշելով, որ “անդրենալինային” վիճակներում հաճախ է լինում. “Նայած` ինչից կոգեշնչվեմ: Այս դեպքում երեւի թե ժամանակից ոգեշնչվեցի. կարճ ժամանակում հասցրի անհնարինը: Տասը երգ է զետեղված, CD-ի ստեղծման գլոբալ աշխատանքները մի ամիս էլ չեն տեւել. Նիկ Էգիբյանն է մեղավոր:)”: Արյան բաղադրության մեջ “ANDREnaline”-ի բարձր քանակությունը ինչի՞ կհանգեցնի. իհարկե, մենահամերգի:): Անդրեն նշեց` նոր CD-ից մի քանի երգի հիման վրա տեսահոլովակ կնկարահանի, այնուհետեւ համերգ կտա: Բայց դա երբ կլինի, չգիտի. “Օրինակ` ձայնասկավառակիս շնորհանդեսի օրը որոշել եմ սեպտեմբերի 15-ին: Այսօր, ահա, ունեմ ձայնասկավառակ:): Չգիտեմ` երբ կորոշեմ մենահամերգ ունենալ: Որ որոշեմ, կունենամ, ուղղակի ցանկանալ է պետք”: Andre “Չեմ նշանվել, բայց կա ընկերուհի. կա, ունեի, կա…”. Անդրե Միայն գալիք մենահամերգի օրը չէ, որ երգիչը չգիտի:): Անդրեն Bravo.am-ին ասաց` ամուրու կարգավիճակը դեռ չի թողնելու: “Իմ անձնական կյանքը թողնում եմ իմ անձնականի համար: Բայց որ լինի նման բան, բոլորը կիմանան, չես էլ կարող թաքցնել, ու ես չեմ էլ ցանկանա, որ թաքցնեմ: Չէ՞ որ դա երջանկություն է, թեեւ դեռ չգիտեմ` երբ է այդ օրը լինելու: Չեմ նշանվել, բայց կա ընկերուհի, կա, ունեի, կա, այսպես ասեմ: Չեմ կարող ասել իմ անձնական կյանքից ոչինչ”,- նշեց նա: “ANDREnaline”-ի չարաշահման դեպք շնորհանդեսի օրը չգրանցվեց:): Իրենց չափաբաժինը ստանալու եւ Անդրեին “հինգերորդի” կապակցությամբ շնորհավորելու էին եկել Հասմիկ Կարապետյանը, Սոնա Շահգելդյանը, Ալլա Լեւոնյանը, երգիչներ Հայկ Կասպարովը, Սերգեյ Գրիգորյանը, Նիկ Էգիբյանը,  հաղորդավար Ժակը, դիզայներ Արամ Նիկոլյանը եւ տորթով, փափուկ խաղալիքներով, ծակղեփնջերով երկրպագու-երկրպագուհիներ: “ANDREnaline” “Տասը տարի առաջվա մեր Անդրեն է”. Ալլա Լեւոնյան Ալլա Լեւոնյանը հիշողությունների գիրկն էր ընկել Անդրեի ոճափոխման արդյունքում:): “Հիմա նա ինձ համար այն հին, տասը տարի առաջվա մեր Անդրեն է, որ նոր-նոր էր սկսում, այն լավ տղան, մեր փոքր եղբայրը. այդ վիճակի մեջ է: Փոփոխություններ սիրող մարդ է, որ ինձ շատ է դուր գալիս: Հետաքրքիր է իր հետ շատ”,- ասաց երգչուհին եւ հավելեց. “Անդրեն ճաշակով երգիչ է, լավ մարդ է: Ձայնասկավառակում եթե մեկ կամ երկու հիթային երգ լինի, ուրեմն արդեն ստացված է: Բայց ոչ միայն հիթերի, այլ իր կերպարի, ձայնի համար են CD-ն գնելու: Պետք է տանեմ, լսեմ, հասկանամ` ինչ նոր բաներ է արել”: Andre & Alla Levonyan “ՆԻԿոտին”-ը երբեք լույս չի տեսնի:) Նիկ Էգիբյանի մատը “ANDREnaline”-ում եւս “խառն” է:): CD-ի անվանումը շատ է հավանում. “Գտած անուն է, ինչպես օրինակ, եթե ես իմ ձայնասկավառակի անունը դնեի “ՆԻԿոտին”, բայց, իհարկե, ես Անդրեին այնքան եմ հարգում, որ նման բան չեմ անի: Հինգ տրեկ եմ գործիքավորել, ձայնագրել, միքսել: Մի քանիսը ես եմ գրել, որոշները` Անդրեն, ու հիմնականում` ամեն ինչ մի օրում:)”: Bravo.am-ը Նիկ Էգիբյանից հետաքրքրվեց` արդյոք վերջերս իր պահանջված լինելը, շատ երգիչ-երգչուհիների հետ համագործակցելը բյուջեի վրա չի ազդել: “Բնակարանս եմ վերանորոգում, ցանկանում եմ մեքենա գնել”,- ասաց նա: Andre & Nick Egibyan Ընդհատակում` փոթորկից առաջ. Հասմիկը դա լավ գիտի:) Հասմիկ Կարապետյանը լավ գիտի` ինչ ազդեցություն կարող է ունենալ “ANDREnaline”-ը. “Այն սրտի աշխատանքն է արագացնում, նոր լիցքեր է հաղորդում, սթափեցնում է: Աստված տա` այս երգերը գտնեն իրենց ունկնդիրներին, մտնեն մարդկանց սրտերն ու հոգիները. դա Անդրեի դեպքում շատ լավ է ստացվում վաղուց”: Երգչուհին նաեւ սիրում է օբյեկտիվ լինել: “Չնայած Անդրեն իմ մտերիմ ընկերն է, օբյեկտիվ լինելով, կասեմ, որ մի ժամանակահատված ինքն ընդհատակ էր անցել, բայց քանի որ նրան լավ եմ ճանաչում, դա նշանակում էր “փոթորկից առաջ”: Ինքը երբեք տեղը չի նստի, եթե մի քիչ ընդհատակ էր անցել, ուրեմն նոր բաներ էր պատրաստում, դրա համար ես չեմ անհանգստանում”,- նշեց Հասմիկ Կարապետյանը: Hasmik Karapetyan “Այնպես որ մենք բարեկամներ ենք”. Սերգեյ Գրիգորյան Սերգեյ Գրիգորյանը շնորհանդեսի նախորդ օրն էր վերադարձել Եվրոպայից: Երգիչը նշում է` բացի Անդրեի լավ ընկերը լինելուց վերջինի հետ արյունակցական կապ ունի. հեռու բարեկամներ են:). ““ANDREnaline”-ը ոչ միայն ձայնասկավառակ է, այլ Անդրեի մեկ տարվա աշխատանքի, լռության, ոճափոխության արդյունքը, իր ադրենալինի արդյունքը: Ոճը նոր է, գործիքավորողները` եւս, բայց Անդրեն նույնն է”: Sergey Grigoryan & Andre Հաղորդավար Ժակը խուսափում է բոլոր տեսակի շնորհանդեսներից, միջոցառումներից. “Բայց Անդրեն իմ ընկերն է, ես ինձ ստիպեցի, պոկեցի առօրյա բազմաթիվ խնդիրներից ու անձամբ եկա նրան շնորհավորելու, հարկ համարեցի այսօր երեւալ, կողքին լինել: Ալբոմը միայն պոզիտիվ ազդեցություն կունենա”: “ANDREnaline”-ի դիզայնով Fashionblog-ն է զբաղվել: “Անդրեի այսօրվա ոճով էլ` Ֆաինան: Այն համապատասխանում է շապիկի էսթետիկային. գունային գամմայի մասին է խոսքը: Մոխրագույնը միշտ նորաձեւ է, ինձ նաեւ սանրվածքն է դուր գալիս. թարմություն է, իրեն սազում է: Ու քանի որ Անդրեի “come back”-ն է` ինչ որ ժամանակ ինքը չկար, հայտնվել է նոր ոճում, շատ լավ է”,- ասաց ոճաբան Արմեն Գալյանը: Anush Hovnanyan & Alla Levonyan Ինչո՞ւ Անդրեի ծնողները չեկան իրենց որդու շնորհանդեսին Անդրեի քույրն ու պրոդյուսերը` Անուշ Հովնանյանը, եղբորից մի ժամ շուտ էր եկել խանութ-սրահ. “Այնպիսի հուզմունք եմ զգում, ասես` առաջին անգամ լինի շնորհանդեսը: Բազմություն էլ կա, փառք Աստծո, Անդրեին շատ են սիրում”: Նոր ձայնասկավառակը Անուշի ամենասիրելին է դարձել: Նա Bravo.am-ին տեղեկացրեց` ինչու ծնողները ներկա չեն շնորհանդեսին. “Արցախում չեն, Երեւանում են, բայց այսօր մայրիկիս տարեդարձն է, մենք ենք այստեղից գնալու ծնունդը նշելու: Դրա համար afterparty չենք անում, ուզում ենք ծնողներիս կողքին լինել. վաղը Անդրեն մեկնում է: Հոկտեմբերի 16-ին ԱՄՆ-ում համերգ է տալու”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW