×


Անժելա Սարաֆյան

Անժելա Սարաֆյան

Հայազգի դերասանուհին հանվել է Maxim-ի համար Անժելա Սարաֆյանի կիսամերկ նկարները զարդարում են “Maxim”-ի սեպտեմբերի համարը: 28-ամյա դերասանուհին տղամարդկանց համար նախատեսված ամսագրին տված հարցազրույցում պատմել է հայ տղամարդկանց, ինչպես նաեւ իր երազանքների տղամարդու մասին:): “Փնտրում եմ այն տղամարդուն, ով կստիպի ինձ պարել եւ պոեզիա գրել ամբողջ օրը: Ես շատ “քթի մազ” եմ այդ հարցում:)”,- ասել է հայազգի Անժելա Սարաֆյանը: Angela Sarafyan Ամերիկաբնակ դերասանուհին Maxim-ին խոստովանել է նաեւ, որ “շատ ամաչկոտ անձնավորություն է եւ տղամարդու հետ շփման ժամանակ առաջին քայլը չի անի”. “Շատ եմ նյարդայնանում, երբեմն նույնիսկ չեմ կարողանում նորմալ խոսել: Երբեք չեմ համբուրվել առաջին հանդիպման ժամանակ: Շատ եմ սիրում անակնկալներ, այնպես որ դա թողնում եմ տղամարդուն:” Անժելան հարցազրույցում նշել է, որ “ուրախ է ամեն ինչ փորձելու համար, բայց եթե սեքսուալ բնույթի սանձարձակ առաջարկ ստանա, միանգամից տաքսի կկանչի եւ տուն կմեկնի”: Angela Sarafyan Նշենք, որ Անժելա Սարաֆյանը ծնվել է Հայաստանում 1983 թվականի հունիսի 30-ին  եւ ընտանիքի հետ Միացյալ Նահանգներ է տեղափոխվել 4 տարեկանում: Հայուհին նկարահանվել է մի շարք սերիալներում, գովազդներում ու հեռուստատեսային ֆիլմերում, ինչպիսիք են  “The Good Duys’’-ը, “Buffy The Vampire Slayer”-ը, “Cold Case”-ը, “CSI:NY”-ը եւ այլն: Ի դեպ, Անժելա Սարաֆյանը այս ամառ մասնակցել է Հայաստանում նկարահանվող “Կորել եւ գտնվել է Հայաստանում” ֆիլմի նկարահանումներին` ստանձնելով գլխավոր հերոսուհու դերը: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.maxim.com

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW