Հայազգի դերասանուհին կրկին մերկացել է Անժելա Սարաֆյանն, ով սեպտեմբերին հանվել էր “Maxim”-ի համար, հիմա էլ կիսամերկ ու էրոտիկ նկարներով զարդարում է իսպանական “FHM” ամսագրի նոյեմբերի համարի էջերը:): Հայազգի դերասանուհին, որը ապրում եւ կարիերայով է զբաղվում Միացյալ Նահանգներում, նկարահանվել է մի շարք սերիալներում, ֆիլմերում եւ գովազդային հոլովակներում, ինչպիսիք են “Judging Amy”-ն, “Buffy The Vampire Slayer”-ը, “The Shield”-ը, “The Division”-ը, “24”-ը, “CSI:NY”-ը, “Cold Case”-ը, “The Mentalist”-ը, “The Good Duys’’-ը եւ այլն: Նշենք նաեւ, որ 28-ամյա դերասանուհին հանդես է գալիս “Մթնշաղ” ասքի հերթական մասում, որի պրեմիերան նախատեսվում է 2012-ին: “Կորել եւ գտնվել է Հայաստանում” ֆիլմում էլ Անժելա Սարաֆյանը ստանձնել է գլխավոր հերոսուհու դերը: Հայաստանում եւ Միացյալ Նահանգներում նկարահանված ֆիլմի պրեմիերան եւս նախատեսվում է 2012-ին: /Bravo.am/ Աղբյուրը՝ FHM
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: