Մոդել-լրագրողի առաջնեկը ծնվել է:) BRAVO.am-ն այս հուլիսին պատմել էր, որ լրագրող-մոդել Անի Քոչարն ու “Աշխարհն առանց արգելքների” h/կ նախագահ Արման Մուշեղյանը շուտով “կհավաքեն” իրենց սիրո պտուղները ;): Եվ այսպես, նորաստեղծ ընտանիքի առաջնեկը ծնվել է օրեր առաջ` դեկտեմբերի 3-ին:): “Անի Քոչար փրոդակշն”-ի գլխավոր տնօրեն եւ “Ես Yes!” ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարն ամուսնուն որդի է պարգեւել: Դավիթը ծնվել է 3 կգ 600 գ քաշով եւ 54 սմ հասակով: Փոքրիկի անունը ծնողները որոշել էին դեռ սեռը պարզած օրվանից, նշում են` այն պապիկներից որեւէ մեկի անունը չէ: “Հրաշքս ծնվեց, զգացողություններս աննկարագրելի են, անգամ պատկերացնել հնարավոր չէ: Միայն գիտեմ, որ իսկապես սիրո պտուղ է մեր երեխան, ում ուզում ենք ամենալավը տալ այս կյանքում”,- ասել է Անին: Քոչարը, ինչպես ինքն է նշել, նույնիսկ գիշերները չի կարողանում քնել. ուշադիր հետեւում է մանկիկին, թեեւ Դավիթը “շատ հանգիստ ու խելոք բալիկ է, իրեն շատ չի անհանգստացնում ու գիտակից մարդու պես է պահում:)”: BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: