Հումորիստ-երգիչը հայր է դարձել:)
Արամ MP3-ն այլեւս հայկական շոու-բիզնեսի երիտասարդ հայրիկների շարքում է:): Երեկ` հունիսի 24-ին, լույս աշխարհ է եկել հումորիստ-երգչի առաջնեկը: Աննա Մարգարյանը Արամին որդի է պարգեւել:
“Վիտամին” ակումբի անդամ Արամ MP3-ի ոչ պակաս վիտամինային ընկերը` երաժիշտ, հումորիստ, հաղորդավար Գարիկ Պապոյանը BRAVO.am-ին փոխանցեց, որ զույգը դեռ չի որոշել նորածնի անունը:):
Ինչպե՞ս է իրեն զգում Արամը հայրիկի կարգավիճակում, վերջապես զույգն ինչպե՞ս կանվանի իր որդուն, BRAVO.am-ը կպատմի առաջիկայում:
Հիշեցնենք, որ Արամ MP3-ն ու Աննան ամուսնացել են 2008 թվականին: BRAVO.am-ը շնորհավորում է զույգին. շատ-շատ սիրեք ձեր բալիկին:):
BRAVO.am
Լուսանկարը` Արամ MP3-ի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: