×


Արմեն Դալլաքյան

Արմեն Դալլաքյան

“Սպասում եմ իմ հայուհի կեսին” “23 տարեկան եմ: Ռուսաստանի Վորոնեժ քաղաքից Հայաստան եմ տեղափոխվել մոտ 5 տարի առաջ: Եկել էի սովորելու նպատակով. ավարտել եմ  Հայկական պետական մանկավարժական համալսարանի իրավագիտություն բաժինը, այնուհետեւ շարունակել ուսումս Գիտությունների ազգային ակադեմիայի նույն բաժնի մագիստրատուրայում”. BRAVO.am-ի հետ զրույցի սկզբում իրեն այսպես ներկայացրեց ոչ թե մեր քաղաքական գործիչներից որեւէ մեկն, այլ Արմեն Դալլաքյանը, նույն ինքը` “Աննա 2” սերիալից Նարեկը: Armen Dallaqyan Քանի որ արվեստը սահմաններ չունի, Արմենին ներկայացնելիս կարող ենք նաեւ իրավաբան-դերասան տերմինն օգտագործել:): Մագիստրատուրայի առաջին կուրսում նա մարմնավորել է “Եթե բոլոր հայերը” գեղարվեստական ֆիլմի գլխավոր հերոսի որդուն. “Հետո հիմնեցի քասթինգներով զբաղվող ընկերություն` “Շանս քասթինգ փրոդաքշնը”, որը զբաղվում է մոդելների եւ դերասանների ընտրությամբ տարբեր գովազդների, ֆիլմերի եւ տեսահոլովակների համար”: “Նարեկն ինձ  համար շատ հետաքրքիր մարդ է”. Արմեն “Գիտես, “Աննա” սերիալում պատահական եմ հայտնվել: Թոփ-մենեջերին էի ճանաչում, ով էլ ինձ առաջարկեց մասնակցել սերիալի փորձնական նկարահանմանը, եւ պատկերացրու` մյուս օրն էլ հրավիրեցին: Armen Dallaqyan Սկզբում չէի հասկանում` ով է Նարեկը եւ ինչ է ցանկանում: Երբ ճանաչեցի նրան,  մոտ 50-60 սերիա էր անցել: Շատ բարդ կերպար է. ունի հայր, չունի մայր, ունի երկրորդ մայր, քույրիկներ, սիրում է  մեկին, բայց մեկ այլ աղջկա հետ է ամուսնացել, քանի որ վերջինս իր պատճառով առողջական լուրջ խնդիրներ ունի: Նարեկն ինձ համար շատ հետաքրքիր մարդ է. ֆիլմի գլխավոր հերոսուհու` Աննայի հետ մի լեզվով է խոսում, Գնունու հետ` այլ: Ընդհանուր առմամբ ես ու Նարեկը տարբեր ենք, չնայած` նա երբեմն այնպիսի քայլեր է անում, ինչպիսիք ես կանեի կյանքում: Բնավորության նույն գիծն ունենք. մեր ասած “այո”-ն այո է, “ոչ”-ը` ոչ: Armen Dallaqyan Սխալ քայլ եմ համարում Նարեկի ամուսնությունը Լիլիթի հետ, այն դեպքում, երբ մեկ ուրիշին է սիրում: Բնականաբար, նրանք բաժանվեցին, քանի որ այդ հանգամանքներում երկար երջանիկ չէին կարող լինել”,- պատմեց Արմեն Դալլաքյանը: Նարեկը, է՜, Արմենը չի սիրում իր անձնական կյանքից խոսել, բայց BRAVO.am-ի հետ անկեղծացավ:). “Այդ հարցին միշտ չեմ պատասխանել, բայց, երեւի թե, սխալ եմ արել, քանի որ վերջերս այնպիսի ասեկոսեներ եմ լսում իմ մասին, որոնք եթե հավատանք, ուրեմն  ամուսնացած եմ, շուտով իմ առաջնեկն է ծնվելու, ապրում եմ ռուս աղջկա հետ:): Ոչ, նման բան չկա: Ընկերուհի ունեի, բայց բաժանվել ենք: Նա շատ խանդոտ էր, դա է պատճառը: Սպասում եմ իմ կեսին եւ ցանկանում եմ, որ հայուհի լինի, քանի որ աղջիկների մեջ գնահատում եմ համեստությունը, հայեցիությունն ու անկեղծությունը: Հայը երեխայիս ճիշտ կդաստիարակի”: Armen Dallaqyan Արմենի ապագան` թատրոնում:) “Ապագայովս հետաքրքրվեցիր:): Շարունակելու եմ նույն ոճով, լուրջ նպատակներ ունեմ, ուզում եմ Թատերական ինստիտուտ ընդունվել: Ցանկություն ունեմ թատրոնում խաղալ, հուսով եմ` կիրագործեմ”,- ասաց Արմենն ու հավելեց. “Շատ ուրախ եմ, որովհետեւ նոր, բավական հետաքրքիր առաջարկ եմ ստացել. Ֆրանսիայում հայկական ֆիլմում եմ նկարահանվելու, 15 օր կտեւի, բայց դա դեռ հաստատ չէ”: “Սերիալում շատ սիրեցի Գնունու թե կերպարը, եւ թե դերասանին` Արթուր Կարապետյանին: Նրա հետ շատ հաճելի է աշխատել: Անիի, Արտակի հետ էլ է շատ հետաքրքիր, իմ երկրորդ մայր Նարինեի հետ էլ, բայց ամենաշատը` Գնունու, քանի որ նա սովորեցնում է”,- “Աննա”-ի հերոսների հետ իր հարաբերություններից խոսեց Արմենը: Armen Dallaqyan “Մի բան էլ ասեմ, գիտես, շատ կցանկանայի սարսափ ֆիլմում նկարահանվել, այն էլ` զոհի դերում:): “Աննա”-ում, ցավոք, այդպիսի տեսարաններ չկան”,- նշեց դերասանը: Ի դեպ, BRAVO.am-ին Արմենը տեղեկացրել է, որ “Աննա 2”-ը կավարտվի  դեկտեմբերի 31-ին ;): Զրուցեց Աննա Զիլֆուղարյանը/Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW