Զույգը նորածին դստերը սովորեցնում է շքեղ կյանքին:) Դեւիդ եւ Վիկտորիա Բեքհեմների դուստրը` Հարփեր Սեւեն Բեքհեմը, դեռ ութ շաբաթական է, սակայն արդեն իսկ հետեւում է իր հանրահայտ ծնողների օրինակին եւ օգտվում ամենաթանկ ու նորաձեւ հագուստի խանութներից:): Վիկտորիան ու Հարփերի եղբայրները` Բրուքլինը, Ռոմեոն եւ Քրուզը, փոքրիկ քույրիկին սկսել են ծանոթացնել իրենց ապրելաոճին:): Զբոսանքների ու գնումներ կատարելու գնալիս Վիկտորիան կարճլիկ զգեստները համադրում է առանց կրունկի կոշիկների հետ. պատմել ենք, որ նախկին երգչուհին ծննդաբերությունից հետո մեջքի խնդիրներ ունի: Բարձրակրունկ կոշիկների սիրահար աստղերից մեկին նման կոշիկներով տեսնելը բոլորի համար բավական անսովոր է: Բայց մի շտապեք ցավակցել Վիկտորիային: Oրերս լուսանկարիչները կրկին ֆիքսել են Դեւիդի կնոջը իր սիրելի` դիզայներ Քրիստիան Լաբուտենի ստեղծած չափազանց բարձր կրունկ ունեցող կոշիկներով:): Ի դեպ, 37-ամյա Վիկտորիան, ով 8 շաբաթ առաջ է ծննդաբերել, արդեն բավական նիհար է ու բարեկազմ: Նախկին երգչուհին վաղուց արդեն հայտնի է նաեւ որպես դիզայներ եւ պատրաստվում է հաջորդ շաբաթ կայանալիք “New York Fashion Weel” նորաձեւության ցուցադրությանը: Միջոցառման ընթացքում Վիկին ներկայացնելու է իր “Գարուն-ամառ 2012” հավաքածուն: Հենց այս առիթով Վիկտորիան խիստ սննդակարգ է սահմանել եւ օրը հինգ անգամ ուտում է միայն այնքան, ինչքան կտեղավորվի իր բռի մեջ:): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: