Այսօր` “Եվրատեսիլ 2011”-ի կիսաեզրափակչում:) “Եվրատեսիլ 2011”-ի պաշտոնական բացումն արդեն իսկ կայացել է: Այսօր Դյուսելդորֆում տեղի կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Երգի միջազգային մրցույթում Հայաստանն այս տարի “Boom-Boom” երգով ներկայացնող Էմմին հանդես է գալու 4-րդ համարի ներքո: 2011-ի “Եվրատեսիլի” կիսաեզրափակիչը բացելու է Լեհաստանի ներկայացուցիչը: Էմմիի ելույթին նախորդելու ու հաջորդելու են Ալբանիայի եւ Թուրքիայի մասնակիցների կատարումները: Մրցութային այս փուլի վերջում` 18 եւ 19 համարների ներքո հաջորդաբար հանդես կգան Ադրբեջանը ներկայացնող դուետն ու Հունաստանի ներկայացուցիչները: 19 մասնակիցներից “Եվրատեսիլ 2011”-ի եզրափակիչ անցնելու հնարավորություն կստանան պրոֆեսիոնալ ժյուրիի եւ հեռուստադիտողի ձայների 50/50 հարաբերակցությամբ ընտրված 10-ը: Սփյու՛ռք, արտասահմանում գտնվող հայե՛ր, այսօր մասնակցելով sms քվեարկությանը, կարող եք օգնել Էմմիին հաղթահարել “Եվրատեսիլի” կիսաեզրափակիչն ու հայտնվել մայիսի 14-ին կայանալիք եզրափակչում:): Հաղթանակ ենք մաղթում Հայաստանի պատվիրակին:): BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: