Աննա Էլբակյանն այսօր իր ընտանիքի անդամների եւ ընկերների հետ նշում է իր ծննդյան տարեդարձը: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին ասել է, որ շատ է սիրում այս օրն եւ մեծ հույս ունի, որ բարեմաղթանքները կկատարվեն. “Ինքս ինձ մաղթել եմ, որ մտերիմ մարդիկ, որոնք միմյանցից վիրավորված են, անպայման հաշտվեն: Չեմ ուզում տեսնել գժտված մարդկանց, երեւի իմ կյանքի առաքելությունն է, որ մարդիկ իրար իրոք սիրեն”:
Աննա Էլբակյանն այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը
ՀՀ վաստակավոր արտիստուհին իր ծննդյան տարեդարձը սիրում է նաեւ այն պատճառով, որ երկար ժամանակ իրեն չհանդիպած մարդկանց տեսնում է հենց այս օրը. “Շատ եմ սիրում, որ կորած մարդիկ հիշում ու զանգում են, ես էլ իմ ցանկություններն եմ իրենց ասում: Տարեցտարի իմ կյանքում մարդիկ ավելանում են, իսկ մարդ երջանիկ է իրեն սիրող մարդկանցով”:
Աննա Էլբակյանի համար այս տարեդարձը յուրահատուկ է նաեւ իր առաջին թոռնիկի` Էլմիի ներկայությամբ. “Առավոտյան եկավ, փուչիկով, որի վրա անգլերեն գրված էր` ծնունդդ շնորհավոր, ինձ շնորհավորեց :): Ամենակարեւոր բանն է, որ թոռնիկս կա իմ կյանքում”:
Հոբելյարը շնորհավորանքներ ու անակնկալներ ստացել է դեռ տարեդարձը չսկսած. “Նույնիսկ օրերը խառնել ու երեք օր առաջ էին ինձ շնորհավորում:): Շատ հետաքրքիր, ծիծաղելի անակնկալներ են մատուցել ընտանիքիս անդամները”:
Արմեն եւ Աննա Էլբակյանները
Անի Երանյանը Մոսկվայից շնորհավորել է դերասանուհուն
Աննա Էլբակյանը, նկարահանվելով “Գեներալի աղջիկը” սերիալում, սերիալային գործընկերների հետ այնքան է մտերմացել, որ նրանց եւս համարում է իր ընտանիքի անդամ. “Անի Երանյանը եւ ռեժիսոր Ելենա Արշակյանն այժմ Մոսկվայում են, բայց շատ հաճելի էր առավոտյան ծաղիկներ ստանալ նրանց կողմից, ովքեր արդեն քո նոր ընտանիքն են դարձել”:
Աննա Էլբակյանն ափսոսում է, որ իրեն սիրող ոչ բոլոր մարդկանց հետ կարող է անցկացել երեկոն. “Մեր ընտանիքը շատ մեծ է, բացի այդ ընկերներիցս շատերը կլինեն: Ափսոս, բոլորին չեմ կարող հրավիրել, իսկ ես սիրում եմ նշել տանը, բայց այս անգամ մի քանի տեղ եմ լինելու: Երեւի թե հետագայում կունենամ ավելի մեծ սենյակ, ոչ թե հարստանալու համար եմ ասում, այլ որ տոնական օրերին բոլորին տանը հյուրընկալեմ:)”:
Աննա Էլբակյանը փեսայի՝ Համոյի հետ "Տերը" ներկայացման ժամանակ
Դերասանուհին նշել է, որ սերն ու ուշադրությունը չպետք է սահմանափակվեն ծննդյան օրով.“Կյանքն այնքան զբաղված ու ծանրաբեռնված է դարձել, որ միայն ծննդյան օրերն են լցվում սիրով ու հոգատարությամբ. Ես ուզում եմ, որ բոլոր օրերն այդպիսին լինեն: Ուրախ եմ, որ իմ առօրյան հագեցած է մտերիմներիս ուշադրությամբ”:
BRAVO.am-ը միանում է բոլոր բարեմաղթանքներին եւ շնորհավորում վաստակավոր արտիստուհուն:):
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները`BRAVO.am-ի եւ Աննա Էլբակյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: