×


Ինչո՞ւ իր ծննդյան տարեդարձին Լանա Խաչատրյանը տղաների չի հրավիրել:)

Լանա Խաչատրյանը երեկ` հուլիսի 1-ին, դարձել է 23 տարեկան: Երգչուհին ընկերուհիների հետ աղջկական ծնունդ է անցկացրել լողավազանի շուրջ: Լանայի տարեդարձին ներկա են եղել միայն իր մտերիմ ընկերուհիները, հայտնիներից էլ` երգչուհի-ընկերուհի Անահիտ Շահբազյանը:). “Միայն աղջիկներով էինք, արական սեռի ոչ մի ներկայացուցիչ չկար, բոլորին արգելել էի, նույնիսկ տղա երեխա չկար: Մենք հանգստանում էինք առանց ֆոտոխցիկների ու շքեղության, այդ պատճառով լավ լուսանկարներ այս ծննդիցս չկան:)”:

Լանա Խաչատրյան."Սիրելիս իր նվերներն ու անակնկալները նախապես է մատուցել"


Լանա Խաչատրյանի խոսքերով` առաջինն իրեն շնորհավորել է իր սիրելին` Տիգրանը, բայց վերջինս էլ ներկա չի եղել խնջույքին. “Ներկա չէր երկրում չլինելու պատճառով: Իր նվերներն ու անակնկալները նախապես է մատուցել”:

Լանայի համար իր ծննդյան 20-ամյակի օրն ամենատպավորիչներից մեկն է եղել, որն անցկացրել է Բեյրութում` նավի վրա. “Հայրիկիս կողմից էր կազմակերպվել, ինձ համար շատ հիշարժան օր է: Բայց հիմա, երբ կողքիս կա մարդ, որին շատ եմ սիրում, արդեն կառանձնացնեմ ծննդյանս յուրաքանչյուր օրը”:

Լանա Խաչատրյանի տարեդարձին միայն աղջիկներ են հրավիրված եղել:)

23-ամյա երգչուհին կարծում է` լիարժեք ծննդյան տոնը պետք է նշել միայն հարազատ ու սիրելի մարդկանց հետ. “Ամենակարեւորը քեզ հետ լինեն քո սիրելի մարդիկ, որոնք պատրաստ են սրտանց ուրախանալ քեզ համար: Այնքան էլ կապ չունի` որտեղ, ինչ պայմաններում կանցկացնես ծնունդդ, կարեւորը մարդիկ ստիպեն, որ քեզ լիարժեք երջանիկ զգաս:)”:

Երգչուհին նշել է, որ սեպտեմբերից ավելի շատ է աշխատելու, երաժշտական նորություններ կլինեն մինչ տարեվերջ, այդ թվում` անգլալեզու ակումբային ոճի երգի` “Energize”-ի տեսահոլովակը, որի պրեմիերան հետաձգվում է. “Չեմ սիրում նախապես խոստանալ, հետո չանել: Բայց վաղուց պետք է իմ առաջին ձայնասկավառակը պատրաստ լիներ. այլ նորություններ եւս կլինեն”:

Լանա Խաչատրյանը


Երգչուհին, որը նաեւ “Հարս” հանդեսի ղեկավարն է, նշել է, որ այժմ պարբերականի աշխատանքները դադարեցվել են. “Բիզնեսը չեմ վաճառել, պետք է որոշակի փոփոխություններ արվեն, որից հետո այն նորից կտպագրվի”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի, Լանա Խաչատրյանի անձնական արխիվից եւ Արտյոմ (TyomS) Հարությունյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW