×


Խորեն եւ Լիլու

Խորեն եւ Լիլու

“Թող չմտնեն մեր կյանքը” “Դար 21” հեռուստաընկերության “Ֆայլ-Pro” հաղորդման ժամանակ լրագրող Անի Դաշյանը վերջերս խոսեց այն շշուկների մասին, թե երգչուհի Լիլուն որոշել է հանդես գալ Լիլիթ անվամբ, ինչն էլ կապում են նրա կյանքում հայտնված հնարավոր փեսացուի` Խորեն Լեւոնյանի հետ: Լուրն արագ տարածվեց համացանցում, իսկ ժամեր անց բոլորը լռեցին, որոշ փոստեր  էլ իսպառ “անհետացան”: Lilu Լիլուի եւ Խորենի հետ BRAVO.am-ին այս  մասին խոսել հաջողվեց միայն կրքերի որոշակի հանդարտումից հետո, սակայն հստակ պատասխան երկուսն էլ չտվեցին: “Տվյալ հեռուստատեսությունն արդեն ուղղել է իր սխալը: Ես ոչինչ չունեմ ավելացնելու”,- նշեց Խորեն Լեւոնյանը: “Սա իմ կյանքն է կամ Խորենի կյանքն է, թող չմտնեն մեր կյանքն ու ենթադրություններ չանեն: Ես իմ երգելով ինչ-որ մեկին խանգարո՞ւմ եմ…”,- BRAVO.am-ի հետ զրույցում ասաց Լիլուն: Երգչուհին չգիտի` ինչն է նման շշուկների համար առիթ հանդիսացել, հերքում հրապարակել չի ցանկանում, բայց չի էլ ուզում, որ շարունակեն այս թեմայով խոսակցությունները: Khoren Levonyan “Ժամանակը ցույց կտա”. Դար 21 BRAVO.am-ը թեմայի շուրջ զրուցել է  նաեւ նյութի  հեղինակի` Անի Դաշյանի հետ. “Դա փաստ չէ, մենք ուղղակի հրապարակել ենք լուր` նշելով, որ նման շշուկներ կան”: “Դար 21” hեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Գոռ Հարությունյանն էլ նշեց, որ հրապարակումից առաջ լրագրողը խոսել է Լիլուի հետ, ով ոչ հերքել, ոչ էլ հաստատել է լուրը, իսկ հաղորդման առաջին ցուցադրությունից հետո նախ ասել է, որ այլեւս չշարունակեն ցուցադրությունը, ապա հավելել` հերքում չի ցանկանում. “Գիտակցելով, որ այդ դեպքում հաղորդումը մեկ շաբաթ եթեր է հեռարձակվելու…”: Khoren Levonyan Հաղորդման անձնակազմն այս թեմայով չի խոսել նաեւ Խորեն Լեւոնյանի հետ, ով,  ինչպես արդեն նշեցինք, կարծում է, թե “սխալն ուղղված է”: BRAVO.am-ը խոսեց նաեւ հեռուստատեսության հասցեին ապատեղեկատվություն տարածելու մեղադրանքների մասին: “Ճիշտ է մեր հեռուստաընկերությամբ եթեր գնացած լուրը, թե սխալ, ցույց կտա ժամանակը”,- պատասխանեց Գոռ Հարությունյանը: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW