64-րդ մրցանակաբաշխությունն ավարտվեց:) Ուղիղ 11 օր առաջ մեկնարկեց Կանի 64-րդ փառատոնը, եւ Լազուրե ափին գտնվող քաղաքը վերածվեց կինոյի միջազգային մայրաքաղաքի: Մայիսի 22-ին տեղի ունեցավ կինոփառատոնի փակման պաշտոնական արարողությունը: Ֆիլմերի պրեմիերաներ, աստղային երեկույթներ, ճոխ հագուստներ, կինոյի աշխարհի լեգենդներ, սակայն էլ ի՞նչ փառատոն` առանց սկանդալի:): Դանիացի ռեժիսոր, կեղծ նացիստ Լարս ֆոն Տրիերը անզգույշ կատակեց ու միանգամից “persona non grata” հայտարարվեց: Այս ամենն արդեն պատմություն է, հաղթողների անուններն էլ հայտնի են: Ոսկե արմավենու ճյուղը` Կանի կինոփառատոնի գլխավոր մրցանակը, ստացավ ամերիկացի ռեժիսոր Թերենս Մալիքի “Կենաց ծառ” ֆիլմը: “Գրան Պրին” կիսեցին թուրք ռեժիսորի “Մի անգամ Անատոլիայում” դրաման եւ Դարդեն եղբայրների “Հեծանվով տղան” ֆիլմը: Լավագույն դերասանուհի ճանաչվեց Քրիսթեն Դանստը վերոհիշյալ ռեժիսոր Լարս ֆոն Տրիերի “Մելանխոլիա” ֆիլմում գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորելու համար: “Դերասանը” սեւ-սպիտակ համր ֆիլմում հանդես եկող Ժան Դյուժարդենն արժանացավ “Լավագույն դերասան” տիտղոսին: Լավագույն ռեժիսոր ճանաչվեց դանիացի Նիկոլաս Վինդինգ Ռեֆնը` “Դրայվ” ֆիլմով: Հիշեցնենք, որ այս տարվա փառատոնի ժյուրիի նախագահն էր Ռոբերտ դե Նիրոն: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.spletnik.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: